Skip to main content

Posts

Բնությունը շոյում է ինձ

Արտակարգ դրության չգիտեմ որերորդ օրն է, բազկաթոռս իր մշտական տեղից եկավ պատուհանի դիմաց: Եռափեղկ պատուհանիցս երկնքի կապույտն իր երանգներով շոյում է աչքերս ու լցնում ներսս ․․․  թռչունները երամներով օդում պտույտ են գալիս, իրար հետևից, մի թռչնի պես ․․․  մի քանիսն անջատ են թռչում երամից՝ ազատ, բաց թևերով երկինքը կլանելով  Ամպերը մգանում են: Աչքիս առաջի պատկերը կարծես հորիզոնական արված լուսանկար լինի՝ նուրբ ու պարզ աչքով լուսանկարչի կողմից  ․․․  լուսանկարի ներքևի մասում՝ 1սմ-ի չափ, մի քիչ երևում են ծառերի ճյուղերը, ճյուղերի արանքից նկատելի է ամենաթանձր կապույտն այս երկնքի, ճյուղերի ծայրերից սկսած երկնքի գույնը սկսում է բացվել, լուսանկարի մեջտեղի մասում թանձր, մեղմ կապույտի երանգներն են խառնվում․՝ աջ կողմում մուգն է, ձախում՝ բացը: Լուսանկարի վերևի մասում բաց մոխրագույնի նմանվող կապույտն է, որ առանց մի ամպի կամ ամպագծի լցնում է լուսանկարը ծայրից ծայր  ․․․  հա, մեջտեղից մի քիչ վերև, լուսանկարի ամբողջ երկայնքով ձգվում է հոսանքի երկու բարակ լար, որ ց...

ամենօրյա լոքշ 2․ կայֆ

Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի ․ «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթ...

ամենօրյա լոքշ

ամենօրյա լոքշի մասին կարելի ա լիքը փիլիսոփայական գրքեր գրել, դեպրեսիվ (դեպրեսիա տերմինը չճիշտ օգտագործելու համար սիրանուշը մի հատ կճպըցնի, որովհետև ինքը հոգեբան ա ու գիտի, թե ի՞նչ ա իրականում դեպրեսիան) ու դպրեսիայից բացող կինոներ նկարել, պարապ լինելու դեպքում, ձեռի հետ էլ մշակութային֊ազգագրական հետազոտություններ անել: գիտե՞ք, որ լոքշի մասին ա խոսքը՝ էն, որ առավոտ 9-ին բուձելնիկդ զարթնում ա, դու իրան 10 րոպեն մեկ քնացնում ես, ինքը, ճակատը պնդած, մինչև 9.30 զնգում ա հետո դու հանձնվում ես ու աջ ձեռքով վերմակը մի կերպ վրայիցդ քաշում ես ու սկսում ես մրսել (ստեղ էն կարգինը կարաք հիշեք)․․․ մի ձև հասնում ես զուգարան, չիշիկ ես անում, հետո լավացվում ես, հետո մազերդ ոլորում, մի տեղ խցկում ես, որ ատամներդ լվաս: պաստան խոզանակի վրա լցնելու առաջին փորձը ձախողվում ա, երկրորդ անգամից պաստայակիր խոզանակը մտնում ա բերանդ: մի երկու անգամ թքում ես, հետո ողողում բերանդ, վերջում բերանիդ կողքերն ես լվում ջրով ու չորացնում դեմքդ: վերջին մի քանի ամսվա ընթացքում ատամ լվալը ամենադժվար բանն ա, որ առավոտներն ա...

Ինչու՞ ենք մենք վախենում դաշտանից

Դաշտան․․․ երբևէ լսե՞լ եք էս բառը՝ դասընթացներից, բժշկական հաղորդումներից դուրս՝ առօրյայում, կամ ինչքա՞ն հաճախ եք ինքներդ օգտագործել դաշտան բառը, իսկ, «հիվանդացել եմ», «մեջքս բացվել ա», «մորքուրս ա էկել/զանգել», «գործերս սկսել են», սրա՞նք:  Կանանց մեծամասնությունը դաշտան տեսնում ու դրա հետ առնչվում ա գրեթե ամեն ամիս, և, ընդհանրապես, դաշտանային ցիկլը կնոջ վերարտադրողականության կարևորագույն մասն ա, ինչի մասին մենք պիտի հնարավորինս շատ տեղեկություն ունենանք ու դեռ դպրոցական տարիքից, երբ հասունացման շրջանը նոր պիտի սկսվի: Չնայած սրա այսչափ կարևոր լինելուն, մեզ հետ գրեթե երբեք չեն խոսում դաշտանի ու սեռահասունացման մասին: Օրինակ դպրոցում, հիշու՞մ եք ձեր կենսաբանության դասագրքերի այն էջերը, որտեղ մարդու սեռահասունացման մասին մի քանի բան կար գրված: Շատերիդ գրքերում էջերը երևի պատռված են եղել, կամ ինչ-որ խզբզանքներով փակված են եղել սեռական օրգանների նկարները, ու գուցե շատերդ ամոթից չեք էլ կարդացել գրվածը, թերթել, անցել եք առաջ: Իսկ ձեր ուսուցիչներին այդ դասերի օրերին հիշու՞մ եք: Էնպես ...

բռնություն կա, և հաճախ այն ընդունելի է

բռնության ու դրա տարածվածության մասին վերջին շրջանում հաճախ են քննարկումներ ծավալվում սոցիալական մեդիայում, տարածված սեռական բռնության, կնասպանության դեպքերին ու, առհասարակ, խնդրին անդրադառնալուց, պարբերաբար տեսնում եմ, որ մարդիկ տարբեր հարթակներում ասում են. «բայց արդյո՞ք մեր հասարակությունում բռնությունը հիմնախնդիր է, թե՞ դրանք առանձին դեպքեր են» , «բայց միանշանակ է, որ մեր հասարակությունը մերժում է բռնությունը, ուրեմն մեզ մոտ բռնությունն էնքան էլ տարածված չէ, ու պետք չի ընդհանրացնել դեպքերը»:  հիմա ուզում եմ ասել, որ այո, մեր հասարակությունում բռնությունն (բոլոր դրսևորումներով) իր կայուն ու հաստատուն դիրքն ունի, այո, սա մենթալիտետի մի մաս է, ու շատ հաճախ հանդիպող մի բան: իմ անձնական օրինակը բերելով, փորձեմ մեկնաբանել ասածս: ես, կյանքիս տարբեր փուլերում մարդկանց հետ շփվելով, իրենց մասին որոշ բաներ իմանալով, հեռվից մարդկանց ճանաչելով, կարճ ասած` սոցիալիզացվելով, պարբերաբար բռնության դեպքերի հանդիպել եմ: օրինակ, երբ դպրոցում էի սովորում, դասընկերներիցս մեկի պապան իրեն ու եղբորը ...

Մեր կողքի կանայք. տատս

....էլի աղջի՞կ ա.... « երբ դու երրորդն ես էնքան էլ հաճելի չի, երբ դու երրորդ աղջիկն ես էնքան էլ հեշտ չի․․․․  փոքր եմ, մատներս, մեջքս ցավում են, բնությունը սիրուն ա․․․ քույրերիս հետ եմ, շուտ զարթնել, էկել ենք դաշտ, որ մինչև արևի վառելը հասցնենք խոտը քաղենք, պամիդորները հավաքենք, տանենք տուն․․․ ծառի վրայի խեժը ծամոնի պես ա․․․ բանջարեղենով լցված պարկերը բարձր տեղ ենք դնում, որ հեշտ վերցնենք, դնենք մեջքներիս ու տուն տանենք․․․ ծիծաղում ենք․․․ մատներս սևացել ա, պոպոկը պետք էր մաքրել, մուրաբա սարքել ձմեռվա համար․․․ վաղը դասի եմ, մատներիս սևը քարով մաքրեմ հետո ժավելաջրով լվամ․․․ մեծ քրոջս շորերը պետք ա հագնեմ․․․․  դպրոցն ավարտում եմ, պետք ա քննություն հանձնել համալսարանի համար․․․ «դու մի սովորի, աղջիկ ես, ախպերդ մյուս տարի կընդունվի, դու մի՛ դիմի»․․․․ մենակ կանգնած եմ համալսարանի բակում, սպասում եմ քննությունների արդյունքներին․․․ ընդունվել եմ, ուրախ եմ, բայց մի րոպե․․․ տանն ի՞նչ եմ ասելու, ո՞նց․․․․ էլի տեղին չեմ․․․․   ուսանողական հանրակացարանում եմ ապրում․․․․ լավ...

Ծեծելով սպանված քսանամյա աղջիկը կարող էի ես լինել

Ես 20 տարեկան եմ, ապրում եմ, դեռ շատ պլաններ, երազանքներ ունեմ ու դրանք կիրագործեմ եթե մի օր ինձ էլ ծեծելով չսպանեն ....  Երեկ լսեցի, որ երևանում 20 ամյա մի կնոջ ծեծելով սպանել են: կնասպանության այս դեպքից հետո անընդհատ գլխիս մեջ մի բան է պտտվում, որ 20 տարեկան աղջիկը, ով ծեծելով սպանվեց, տեսականորեն կարող էի լինել ես ու մեզնից յուրաքանչյուրը կարող էր լինել նրա փոխարեն, մեզ էլ կարող էին մեռնելու չափ ծեծել, որովհետև ծեծը, բռնությունը պատրիարխալ հասարակության օրենքներից մեկն է։ Մենք միշտ խտրականացվելու, բռնության ենթարկվելու վտանգ ունենք, որովհետև ապրում ենք բռնի, խտրական, հայրիշխանական հասարակության մեջ, որը չի փոխվում, ու մարդկանց մեծ մասը մտադիր էլ չեն որևէ բան փոխելու ու ցանկություն էլ չունեն։ Բռնության վատանգն անընդհատ մեր գլխից կախված է, որովհետև մեր հասարակության մեծ մասը ծեծը, ճնշումները, սպառնալիքն ու, բռնությունն իր բոլոր տեսակներով, համարում է ավանդույթ, նորմ, մշակութային արժեք, որոնք պետք է պահել-պահպանել ու ոչ մի դեպքում չհրաժարվել դրանցից։ Մենք անընդհատ կնասպանությ...