Skip to main content

ամենօրյա լոքշ

ամենօրյա լոքշի մասին կարելի ա լիքը փիլիսոփայական գրքեր գրել, դեպրեսիվ (դեպրեսիա տերմինը չճիշտ օգտագործելու համար սիրանուշը մի հատ կճպըցնի, որովհետև ինքը հոգեբան ա ու գիտի, թե ի՞նչ ա իրականում դեպրեսիան) ու դպրեսիայից բացող կինոներ նկարել, պարապ լինելու դեպքում, ձեռի հետ էլ մշակութային֊ազգագրական հետազոտություններ անել: գիտե՞ք, որ լոքշի մասին ա խոսքը՝ էն, որ առավոտ 9-ին բուձելնիկդ զարթնում ա, դու իրան 10 րոպեն մեկ քնացնում ես, ինքը, ճակատը պնդած, մինչև 9.30 զնգում ա հետո դու հանձնվում ես ու աջ ձեռքով վերմակը մի կերպ վրայիցդ քաշում ես ու սկսում ես մրսել (ստեղ էն կարգինը կարաք հիշեք)․․․ մի ձև հասնում ես զուգարան, չիշիկ ես անում, հետո լավացվում ես, հետո մազերդ ոլորում, մի տեղ խցկում ես, որ ատամներդ լվաս: պաստան խոզանակի վրա լցնելու առաջին փորձը ձախողվում ա, երկրորդ անգամից պաստայակիր խոզանակը մտնում ա բերանդ: մի երկու անգամ թքում ես, հետո ողողում բերանդ, վերջում բերանիդ կողքերն ես լվում ջրով ու չորացնում դեմքդ: վերջին մի քանի ամսվա ընթացքում ատամ լվալը ամենադժվար բանն ա, որ առավոտներն անում եմ: կարեն հորնին մի հատ գիրք ունի (էդ ես չեմ կարդում, մոնիկան կարդում ա, ինձ վերաբերող մասներն ուղարկում ա, որ ես էլ կարդամ), ասում ա, որ սթրեսային (կամ չգտիեմ տխուր, նեղված, վատ) իրավիճակներում ամենապրիմիտիվ բաները, օրինակ՝ լվացվելը, հագնվելը և այլն, կարաս շատ դժվարությամբ անես, պրյամ չերեզ սիբյա: հիմա, իմ մոտ դա դրսևորվում ա ատամները լվալով: մի խոսքով, մի կերպ տնից դուրս ես գալիս, կիսաարթուն ու կիսահագնված նստում ես տաքսի, ֆիքսում ես, որ էդ օրվա տաքսու փողը վաղվա պանրի փողն էր, հետո շատ արագ էլի ֆիքսում ես, որ շներից վախդ ավելի ուժեղ ա քան պանրի հանդեպ սերդ ու վարորդին ասում ես, որ ուլնեցիով գնա բաղրամյան, որովհետև տենց ավելի շուտ կհասնես օֆֆիս: գործի տեղը կոմպ-բլոկնոտ-հեռախոս ռեժիմից հետո գնում ես տուն՝ ճամփին մտածելով, որ էսօր էլ չքայլեցիր, ու որ քաղաքի կենտրոնը մանրից մոռանում ես, հետո պատճառներն ես ճպըցնում դեմքիդ, դրանից ավելի ես դեպրեսվում (ստեղ սիրանուշը կարող ա էլ չճպըցնի, որովհետև 1 անգամը հերիք ա) ու հասնում ես տուն: տանդ դուռը բացում ես ու քաոսն, իր ողջ հմայքով, ողջունում ա քեզ։ դիվանի վրա մի տազի չափ տեղ ես սարքում, թիվին միացնում ես, ձենը՝ անջատում (էտը պրիվիչկա ձետկա), չայը, հաց-պանիրն ու չիպսը դնում ես կողքդ ու բացում չատերը: էդ չատերը դարձել են ժամանցիդ ու շփման միակ ձևը: միջինում 7-ից մինչև 1-ը անկապ խոսում ես, հետո քեզ դիվանից տեղափոխում ես տեղերիդ մեջ, որ առավոտ էլի բուձելնիկիդ հետ կես ժամանոց հարաբերության մեջ լինես:
վերջ առաջին մասին

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...

ամենօրյա լոքշ 2․ կայֆ

Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի ․ «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթ...