Skip to main content

բռնություն կա, և հաճախ այն ընդունելի է

բռնության ու դրա տարածվածության մասին վերջին շրջանում հաճախ են քննարկումներ ծավալվում սոցիալական մեդիայում, տարածված սեռական բռնության, կնասպանության դեպքերին ու, առհասարակ, խնդրին անդրադառնալուց, պարբերաբար տեսնում եմ, որ մարդիկ տարբեր հարթակներում ասում են. «բայց արդյո՞ք մեր հասարակությունում բռնությունը հիմնախնդիր է, թե՞ դրանք առանձին դեպքեր են» , «բայց միանշանակ է, որ մեր հասարակությունը մերժում է բռնությունը, ուրեմն մեզ մոտ բռնությունն էնքան էլ տարածված չէ, ու պետք չի ընդհանրացնել դեպքերը»: 
հիմա ուզում եմ ասել, որ այո, մեր հասարակությունում բռնությունն (բոլոր դրսևորումներով) իր կայուն ու հաստատուն դիրքն ունի, այո, սա մենթալիտետի մի մաս է, ու շատ հաճախ հանդիպող մի բան: իմ անձնական օրինակը բերելով, փորձեմ մեկնաբանել ասածս: ես, կյանքիս տարբեր փուլերում մարդկանց հետ շփվելով, իրենց մասին որոշ բաներ իմանալով, հեռվից մարդկանց ճանաչելով, կարճ ասած` սոցիալիզացվելով, պարբերաբար բռնության դեպքերի հանդիպել եմ: օրինակ, երբ դպրոցում էի սովորում, դասընկերներիցս մեկի պապան իրեն ու եղբորը ծեծում էր պատժելու համար, երբ օրինակ մի բան էնպես չէին անում: մենք սրա մասին շատ էինք խոսում, մեկ-մեկ կատակներ էինք անում, որովհետև իր պապան «սովորական» չէր ծեծում այլ` գոտիով, ու ես հիշում եմ, որ մեր դասարանի ծնողները հաճախ մեզ ասում էին. «բա դուք ի՞նչ բողոքելու տեղ ունեք, բա որ իրա պապայի նման լինեին ձերոնք էլ»: գիտեք, էնպես չէր, որ սրա մասին իբրև բռնության էին խոսում, սա սովորական ընտանեկան վիճակ էր:
սա եզակի դեպք չէ, ու ես շատ հաճախ եմ հանդիպել ու հանդիպում ընտանիքում երեխային ծեծելու պրակտիկային վստահ եմ, որ` դուք էլ: սա ԲՌՆՈՒԹՅՈՒՆ է ու սա ԸՆԴՈՒՆԵԼԻ ու ՏԱՐԱԾՎԱԾ է: 
երբ համալսարանում էի սովորում ( ու մինչև դա էլ և հիմա էլ), ընկերուհիներս, որ հարաբերություններ ունեին տղայի հետ, շատ հաճախ ինչ-որ տեղեր չէին գալիս, որոշակի ձևի հագուստ չէին հագնում, ու շատ բաներ չէին անում, և ինչ-որ բաներ անում էին, ոչ իրենց կամքով, անում էին, որովհետև ընկերն էր էդպես ասել: սա ԲՌՆՈՒԹՅՈՒՆ է, ու սա ԸՆԴՈՒՆԵԼԻ ու ՏԱՐԱԾՎԱԾ է: 
մեր բարեկամների, ծանոթների, հարազատների մեջ շատ կանանց գիտեմ, որ ամուսինների կողմից բռնության են ենթարկվում` ծեծ, սահմանափակումներ, նվաստացումներ և այլն: էս պարագայում էլ շատ հաճախ եմ լսում «դէ լավ, գոհ էղի, որ ավելի սարսափելի վիճակում չես», «դէ լավ, տղամարդ ա, հունից դուրս եկավ» արտահայտությունները: սա ԲՌՆՈՒԹՅՈՒՆ է ու սա ԸՆԴՈՒՆԵԼԻ ու ՏԱՐԱԾՎԱԾ է: 
սեռական բռնությանը/ոտնձգությանն անդրադառնալով ասեմ, որ ընկերուհիներիս 80%-ը իր կյանքում գոնե մի անգամ ոտնձգության ենթարկվել է` ձեռք են գցել, համբուրել են իր կամքին հակառակ, դրսում մերկ սեռական օրգանի են «հանդիպել» և այլն: սա ԲՌՆՈՒԹՅՈՒՆ է, ու սա ՏԱՐԱԾՎԱԾ է: 
բռնության նմանատիպ դեպքերի ես շատ հաճախ եմ հանդիպել ու հանդիպում եմ: այս դեպքերը գոյություն ունեն, այս դեպքերը տարածված են և, ցավոք, այս դեպքերը հաճախ իբրև խնդիր չեն դիտարկվում ու նորմալ են համարվում: 
ավելի քան վստահ եմ, որ շատերդ հանդիպած կլինեք բռնության դեպքերի ու ամենատարբեր ոլորտներում և, որ այս դեպքերը ձեզ համար նորություն չեն: սրանք հստակորեն փաստում են, որ այո, բռնությունը մեր հասարակությանն անծանոթ երևույթ չէ, և այո, մեր հասարակությունն առաջին հայացքից դատապարտում է բռնությունը, բայց նաև գործադրում է բռնություն: բռնություն ասելով պետք չէ հասկանալ միայն մահվան հասցնող ծեծը, կամ «դաժան» բռնաբարությունը, բռնությունն ունի տարբեր դրսևորումներ և այո, «դաստիարակչական» ապտակը, «սիրելով» ընկերուհուն մի բան ստիպելը, ձեռք գցելը, ազատության սահմանափակումը, ճնշումները ևս ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ու, ցավոք, սրանք ԸՆԴՈՒՆԵԼԻ ու ՏԱՐԱԾՎԱԾ են մեր հասարակությունում: բռնությունը մերժելը, խնդիրը չբարձրաձայնելը, անձնական և քաղաքական մակարդակում ոչինչ չփոխելը չի նշանակում, որ մեր իրականությունում այն չկա: 

Comments

Popular posts from this blog

փողոցային

Երեկ իջել էի կենտրոն, մոտ 1.5-2 ամիս կենտրոնով չքայլելուց հետո վերջապես տաք ասֆալտն ու փոշոտ փողոցները տեսնելու պահն էր եկել: Հնարավոր բոլոր ձևերով ճանապարհս երկարացրի որ շատ լինելում փողոցներում: Ամբողջ մարմնով հասկացա, որ կարոտել եմ շոգ օդում շնչելուն ու ծառերի ստվերի հետևից գնալով քայլելուն, ֆիքսեցի որ ինձ ու ընկերենրիս եմ կարոտել դրսում: Հասկացա, որ ես սիրում եմ նեղ մայթերով քայլել, որտեղ շենքերը մեծ տարածք են զբաղեցնում, որ քայլում եմ հիմնականում մայթերի աջ կողմերով, մեկ-մեկ ձախով էլ եմ քայլում, բայց կենտրոնով քայլելուց անհարմարության զգացողություն եմ ունենում: Հիշեցի, որ կանգառները չեմ սիրում ու ֆիքսեցի որ կանգառների կողքով անցնելուց քայլերս արագանում են, իսկ սիրուն սրճարաններն անցնելուց մտքումս ասում եմ․ «հիշեմ մի օր գամ» ու հիմնականում չեմ էլ գալիս: Հասկացա, որ քաղաքն իմ ուզած տրամադրությունն ա ունենում ու որ ես եմ որոշում ինչ երաժշտության տակ պիտի էսօր շնչի քաղաքը․ դնում եմ ականջակալներս, որտեղ գանգուր մազերով տղան ռուսերենով երգում ա սպասող փողոցների մասին: Հրապարակ հասնո...

Ինչու՞ ենք մենք վախենում դաշտանից

Դաշտան․․․ երբևէ լսե՞լ եք էս բառը՝ դասընթացներից, բժշկական հաղորդումներից դուրս՝ առօրյայում, կամ ինչքա՞ն հաճախ եք ինքներդ օգտագործել դաշտան բառը, իսկ, «հիվանդացել եմ», «մեջքս բացվել ա», «մորքուրս ա էկել/զանգել», «գործերս սկսել են», սրա՞նք:  Կանանց մեծամասնությունը դաշտան տեսնում ու դրա հետ առնչվում ա գրեթե ամեն ամիս, և, ընդհանրապես, դաշտանային ցիկլը կնոջ վերարտադրողականության կարևորագույն մասն ա, ինչի մասին մենք պիտի հնարավորինս շատ տեղեկություն ունենանք ու դեռ դպրոցական տարիքից, երբ հասունացման շրջանը նոր պիտի սկսվի: Չնայած սրա այսչափ կարևոր լինելուն, մեզ հետ գրեթե երբեք չեն խոսում դաշտանի ու սեռահասունացման մասին: Օրինակ դպրոցում, հիշու՞մ եք ձեր կենսաբանության դասագրքերի այն էջերը, որտեղ մարդու սեռահասունացման մասին մի քանի բան կար գրված: Շատերիդ գրքերում էջերը երևի պատռված են եղել, կամ ինչ-որ խզբզանքներով փակված են եղել սեռական օրգանների նկարները, ու գուցե շատերդ ամոթից չեք էլ կարդացել գրվածը, թերթել, անցել եք առաջ: Իսկ ձեր ուսուցիչներին այդ դասերի օրերին հիշու՞մ եք: Էնպես ...

ամենօրյա լոքշ

ամենօրյա լոքշի մասին կարելի ա լիքը փիլիսոփայական գրքեր գրել, դեպրեսիվ (դեպրեսիա տերմինը չճիշտ օգտագործելու համար սիրանուշը մի հատ կճպըցնի, որովհետև ինքը հոգեբան ա ու գիտի, թե ի՞նչ ա իրականում դեպրեսիան) ու դպրեսիայից բացող կինոներ նկարել, պարապ լինելու դեպքում, ձեռի հետ էլ մշակութային֊ազգագրական հետազոտություններ անել: գիտե՞ք, որ լոքշի մասին ա խոսքը՝ էն, որ առավոտ 9-ին բուձելնիկդ զարթնում ա, դու իրան 10 րոպեն մեկ քնացնում ես, ինքը, ճակատը պնդած, մինչև 9.30 զնգում ա հետո դու հանձնվում ես ու աջ ձեռքով վերմակը մի կերպ վրայիցդ քաշում ես ու սկսում ես մրսել (ստեղ էն կարգինը կարաք հիշեք)․․․ մի ձև հասնում ես զուգարան, չիշիկ ես անում, հետո լավացվում ես, հետո մազերդ ոլորում, մի տեղ խցկում ես, որ ատամներդ լվաս: պաստան խոզանակի վրա լցնելու առաջին փորձը ձախողվում ա, երկրորդ անգամից պաստայակիր խոզանակը մտնում ա բերանդ: մի երկու անգամ թքում ես, հետո ողողում բերանդ, վերջում բերանիդ կողքերն ես լվում ջրով ու չորացնում դեմքդ: վերջին մի քանի ամսվա ընթացքում ատամ լվալը ամենադժվար բանն ա, որ առավոտներն ա...