Skip to main content

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորել դրանք ու հաճախ, չենք էլ ֆիքսում, որ դրանք գուցե մեր իրական կարիքները չեն: Ես սափրում եմ մարմնիս «սափրելու արժանի» բոլոր հատվածները, բացի ձեռքերիցս, որովհետև էդտեղի մազերը քիչ են, շատ բաց գույն ունեն ու համարյա չեն երևում: Իմ օրինակով մի քանի կարևոր բանի մասին եմ ուզում խոսել:
Դեռահասության շրջանում սկսեցի շատ կաշկանդվել մազերիցս, հատկապես թևատակի մազերից, որովհետև չսափրած թևատակերը ամենաշատն են ասոցացվում փնթիության հետ ու սկսեցի սափրել դրանք: Նույն՝ կաշկանդվելու տրամաբանությամբ սկսեցի սափրել նաև մարմնիս մյուս հատվածները: Շատ երկար ժամանակ հետս չէի քննարկում, թե ինչի՞ ա սափրելն էդքան կարևոր: Չնայած, որ ձմռանը դրա կարևորությունն ընկնում էր, միևնույնն է էլի չէի փորձում քննարկել էս հակասությունը: 18-19 տարեկանում առաջին անգամ սկսեցի մտածել էս մասին, ֆիքսեցի, որ իրոք ստանդարտներին համապատասխանելու հարց է, որ մարդկանց մոտ հաստատ կամաչեմ չսափրած թևատակերով կամ ոտքերով լինել: Երկար-բարակ մտածելուց հետո եկել եմ եզրահանգման, որ իսկապես դուրս գալիս են, օրինակ, սափրած ոտքերս ու անգամ, երբ մարդիկ չեն տեսնում մեկ ա սափրում եմ, որովհետև տենց եմ սիրում: Բայց եթե անկեղծ, վստահ չեմ, թե «դուր գալու» արմատները որտեղից են գալիս: Գուցե ստանդարտները շատ երկար ժամանակ են ներսումս․․․  Մյուս կողմից, շատ ակնհայտ է, որ չհանած ունքերս ինձ հեչ էլ չեն խանգարում, ոչ էլ մտածում եմ, որ սիրուն չեն, բայց պարբերաբար հանում եմ, երբ կարանտինի մեջ չեմ:
Շատ-շատ եմ լսում, որ ասում են մազերը սափրելը հիգիենա պահպանելու կարևոր մաս է: Լո՞ւրջ  ․․․ Ամեն անգամ սա լսելուց մտածում եմ հիմա ի՞նչ, աշխարհի բնակչության մոտ 50%-ը փնթի՞ է: Կամ ձմռանը, երբ չենք սափրում մազերը, միանգամից փնթի՞ ենք դառնում: Իրականում մազերը սափրելը հիգիենայի մաս դարձնելն ուղղակի դրա կարևորությունն ավելի մեծացնելու համար է արվում: Էստեղից գալիս է նաև սափրելուն մաքրել ասելու սովորությունը՝ «ոտքերս մաքրեմ», «թևերս մաքրեմ» և այլն: Մինչդեռ էս պրոցեսը մաքրելու հետ հեչ կապ չունի, մաքրում ենք օրինակ ձեռքերը՝ փոշուց կամ շիրայից, իսկ էս դեպքում ուղղակի սափրում ենք դրանք: Ասածս ինչ ա, հիշեք ու սափրել բառն օգտագործեք:
Իսկ նկատե՞լ եք, որ մազերի գույնն ու խտությունը ուղիղ համեմատական են դրանց սափրելու անհրաժեշտության հետ: Ինչքան բաց ու նոսր են մազերը, էնքան օքեյ ա, չսափրելը ու ինչքան մուգ ու խիտ են, էնքան արագացրու գնա սափրի: Ասածս էն ա, որ ակնհայտ ա, որ խնդիրը մազի մեջ չի, կարևորն էն ա, որ մազը չերևա:  
Հա, չմոռանամ ասել նաև, որ մազերը սափրելն ու գեղեցկության ստանդարտներն առհասարակ, նաև շատ կապիտալիստական հիմք ունեն: Օրինակ, կանանց համար նախատեսված ածելիները երբեմն շատ ավելի թանկ են, չնայած, որ միայն գույնով կարող են տարբեր լինել: Կամ էլ հիշենք էպիլիացիոն բազմատեսակ մեթոդների մասին, որ բավական թանկ արժեն:
Վերջում, մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ շատ կարևոր է վերլուծել ու հասկանալ՝ ինչո՞ւ ենք սափրում մարմնի տարբեր մասերը, արդյո՞ք դա մեր իրական ցանկությունն է, թե՞ ուղղակի էդպես ընդունված է, մենք էլ անում ենք: Փորձեք հիշել ձեր զգացողությունները սափրված չլինելու ժամանակ, ֆիքսեք, թե առաջինն ի՞նչ մտքեր եք ունենում, երբ հիշում եք, որ մարմինը սափրելու «կարիք կա»․ «գնամ սափրեմ վաղը գործի/դասի/հանդիպման ․․․ եմ», «ոտքերս սափրեմ, որ վաղը յուբկա պիտի հագնեմ», «ամառն էկավ, հիմա ամեն օր թեևատակերը պիտի մաքրել»: Եթե էս մտքերն անընդհատ պտտվում են գլխում, ուրեմն գուցե ձեր մազերն ավելի ուրիշների՞ն են անհանգստացնում, քան ձեզ, իսկ, եթե ձեզ չեն խանգարում, ուրեմն արժի՞ սափրել դրանք ․․․
Հա, մեկ էլ չմոռանաք, որ մազերը հեռացնելով մենք ոտքերը, ձեռքերը, թևատակերն ու մարմնի այլ մասերը չենք մաքրում, այլ սափրում ենք:

Comments

Popular posts from this blog

փողոցային

Երեկ իջել էի կենտրոն, մոտ 1.5-2 ամիս կենտրոնով չքայլելուց հետո վերջապես տաք ասֆալտն ու փոշոտ փողոցները տեսնելու պահն էր եկել: Հնարավոր բոլոր ձևերով ճանապարհս երկարացրի որ շատ լինելում փողոցներում: Ամբողջ մարմնով հասկացա, որ կարոտել եմ շոգ օդում շնչելուն ու ծառերի ստվերի հետևից գնալով քայլելուն, ֆիքսեցի որ ինձ ու ընկերենրիս եմ կարոտել դրսում: Հասկացա, որ ես սիրում եմ նեղ մայթերով քայլել, որտեղ շենքերը մեծ տարածք են զբաղեցնում, որ քայլում եմ հիմնականում մայթերի աջ կողմերով, մեկ-մեկ ձախով էլ եմ քայլում, բայց կենտրոնով քայլելուց անհարմարության զգացողություն եմ ունենում: Հիշեցի, որ կանգառները չեմ սիրում ու ֆիքսեցի որ կանգառների կողքով անցնելուց քայլերս արագանում են, իսկ սիրուն սրճարաններն անցնելուց մտքումս ասում եմ․ «հիշեմ մի օր գամ» ու հիմնականում չեմ էլ գալիս: Հասկացա, որ քաղաքն իմ ուզած տրամադրությունն ա ունենում ու որ ես եմ որոշում ինչ երաժշտության տակ պիտի էսօր շնչի քաղաքը․ դնում եմ ականջակալներս, որտեղ գանգուր մազերով տղան ռուսերենով երգում ա սպասող փողոցների մասին: Հրապարակ հասնո...

Ինչու՞ ենք մենք վախենում դաշտանից

Դաշտան․․․ երբևէ լսե՞լ եք էս բառը՝ դասընթացներից, բժշկական հաղորդումներից դուրս՝ առօրյայում, կամ ինչքա՞ն հաճախ եք ինքներդ օգտագործել դաշտան բառը, իսկ, «հիվանդացել եմ», «մեջքս բացվել ա», «մորքուրս ա էկել/զանգել», «գործերս սկսել են», սրա՞նք:  Կանանց մեծամասնությունը դաշտան տեսնում ու դրա հետ առնչվում ա գրեթե ամեն ամիս, և, ընդհանրապես, դաշտանային ցիկլը կնոջ վերարտադրողականության կարևորագույն մասն ա, ինչի մասին մենք պիտի հնարավորինս շատ տեղեկություն ունենանք ու դեռ դպրոցական տարիքից, երբ հասունացման շրջանը նոր պիտի սկսվի: Չնայած սրա այսչափ կարևոր լինելուն, մեզ հետ գրեթե երբեք չեն խոսում դաշտանի ու սեռահասունացման մասին: Օրինակ դպրոցում, հիշու՞մ եք ձեր կենսաբանության դասագրքերի այն էջերը, որտեղ մարդու սեռահասունացման մասին մի քանի բան կար գրված: Շատերիդ գրքերում էջերը երևի պատռված են եղել, կամ ինչ-որ խզբզանքներով փակված են եղել սեռական օրգանների նկարները, ու գուցե շատերդ ամոթից չեք էլ կարդացել գրվածը, թերթել, անցել եք առաջ: Իսկ ձեր ուսուցիչներին այդ դասերի օրերին հիշու՞մ եք: Էնպես ...

ամենօրյա լոքշ

ամենօրյա լոքշի մասին կարելի ա լիքը փիլիսոփայական գրքեր գրել, դեպրեսիվ (դեպրեսիա տերմինը չճիշտ օգտագործելու համար սիրանուշը մի հատ կճպըցնի, որովհետև ինքը հոգեբան ա ու գիտի, թե ի՞նչ ա իրականում դեպրեսիան) ու դպրեսիայից բացող կինոներ նկարել, պարապ լինելու դեպքում, ձեռի հետ էլ մշակութային֊ազգագրական հետազոտություններ անել: գիտե՞ք, որ լոքշի մասին ա խոսքը՝ էն, որ առավոտ 9-ին բուձելնիկդ զարթնում ա, դու իրան 10 րոպեն մեկ քնացնում ես, ինքը, ճակատը պնդած, մինչև 9.30 զնգում ա հետո դու հանձնվում ես ու աջ ձեռքով վերմակը մի կերպ վրայիցդ քաշում ես ու սկսում ես մրսել (ստեղ էն կարգինը կարաք հիշեք)․․․ մի ձև հասնում ես զուգարան, չիշիկ ես անում, հետո լավացվում ես, հետո մազերդ ոլորում, մի տեղ խցկում ես, որ ատամներդ լվաս: պաստան խոզանակի վրա լցնելու առաջին փորձը ձախողվում ա, երկրորդ անգամից պաստայակիր խոզանակը մտնում ա բերանդ: մի երկու անգամ թքում ես, հետո ողողում բերանդ, վերջում բերանիդ կողքերն ես լվում ջրով ու չորացնում դեմքդ: վերջին մի քանի ամսվա ընթացքում ատամ լվալը ամենադժվար բանն ա, որ առավոտներն ա...