Skip to main content

Բնությունը շոյում է ինձ


Արտակարգ դրության չգիտեմ որերորդ օրն է, բազկաթոռս իր մշտական տեղից եկավ պատուհանի դիմաց: Եռափեղկ պատուհանիցս երկնքի կապույտն իր երանգներով շոյում է աչքերս ու լցնում ներսս․․․ թռչունները երամներով օդում պտույտ են գալիս, իրար հետևից, մի թռչնի պես․․․ մի քանիսն անջատ են թռչում երամից՝ ազատ, բաց թևերով երկինքը կլանելով 
Ամպերը մգանում են: Աչքիս առաջի պատկերը կարծես հորիզոնական արված լուսանկար լինի՝ նուրբ ու պարզ աչքով լուսանկարչի կողմից ․․․ լուսանկարի ներքևի մասում՝ 1սմ-ի չափ, մի քիչ երևում են ծառերի ճյուղերը, ճյուղերի արանքից նկատելի է ամենաթանձր կապույտն այս երկնքի, ճյուղերի ծայրերից սկսած երկնքի գույնը սկսում է բացվել, լուսանկարի մեջտեղի մասում թանձր, մեղմ կապույտի երանգներն են խառնվում․՝ աջ կողմում մուգն է, ձախում՝ բացը: Լուսանկարի վերևի մասում բաց մոխրագույնի նմանվող կապույտն է, որ առանց մի ամպի կամ ամպագծի լցնում է լուսանկարը ծայրից ծայր ․․․ հա, մեջտեղից մի քիչ վերև, լուսանկարի ամբողջ երկայնքով ձգվում է հոսանքի երկու բարակ լար, որ ցույց ա տալիս լուսանկարի թաղային լինելը   
Էս լուսանկարն էդպես էլ ոչ ոք չթվայնացրեց, ոչ էլ մեկը տպեց թղթին, էս լուսանկարի մեջ ես ապրեցի մի քանի րոպե
Բազկաթոռի թևին դրված հեռախոսս համասյան է նվագում թե շատ ուզեք, կարող եք մտածել, որ էս պահը կինոյից է․ կամերան դրված է մեջքիս հետևում ու նկարում է․ քամուց դողդղացող մազերս, մատներս, որ գրում են սա ու երբեմն էլ շոյում են մազերս, եռափեղկ պատուհանս, որ ինձ աշխարհի հետ է կապում... զեյթունի էս փոքրիկ բակը վերջին շաբաթներիս աշխարհն է
Քամին շոյեց երեսս...
Վերջերս միայն քամին է շոյում ինձ՝ նուրբ, շատ սերով: Վերջերս մարդիկ չկան կյանքումս, վերջերս մենակ եմ, բնությունն է շփվում հետս վերջերս՝ սեր տալիս, շոյում, պինդ գրկում, երբ կոկորդս խեղդվում է ու արցունքներս չկան, հետո ժպտում, գլուխս սիրում: Վերջերս միայն բնությունն է հետս լռում, ուրիշները միշտ խոսում են, պատմում, հարցեր տալիս, իսկ ինքը չէ, ուղղակի կա հետս ․․․ վերջերս միայն բնությունն է թողնում թույլ լինեմ, ու չի հիշեցնում ընտրություններիս մասին, մենակ ինքն է էս պահիս մեջ, էս պահս բռնում ․․․
Երկնքի գույները խտացան, օրվանն էլ․․․
Լուսանկարը դիմացս անշարժ կանգնած շնչում է, նայում է ուղիղ աչքերիս մեջ՝ միմիկա չի շարժում, չի ժպտում, ոչ էլ տխուր ու խղճալով է ինձ նայում, ուղղակի կա, մոտս է ․․․
Ծառերի տերևները քսմսվում են իրար, քամու հետ խաղում, ձայներ ավելացնում լուսանկարիս մեջ ․․․ քամին ամբողջ մարմնիս է հպվում, բայց մազերս իր սիրած մասն են, անընդհատ դրանք է շոյում, մոտ է գալիս մազերիս, որ հատիկները դողան․․․ 
Պատուհանի փեղկերն ու համակարգիչը փակելու ժամն է, ձեզ համար պահն էստեղ ավարտվեց․․․ 
ես մի քիչ էլ կմնամ․․․

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...

ամենօրյա լոքշ 2․ կայֆ

Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի ․ «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթ...