Skip to main content

Մեր կողքի կանայք. տատս

....էլի աղջի՞կ ա....
« երբ դու երրորդն ես էնքան էլ հաճելի չի, երբ դու երրորդ աղջիկն ես էնքան էլ հեշտ չի․․․․ 
փոքր եմ, մատներս, մեջքս ցավում են, բնությունը սիրուն ա․․․ քույրերիս հետ եմ, շուտ զարթնել, էկել ենք դաշտ, որ մինչև արևի վառելը հասցնենք խոտը քաղենք, պամիդորները հավաքենք, տանենք տուն․․․ ծառի վրայի խեժը ծամոնի պես ա․․․ բանջարեղենով լցված պարկերը բարձր տեղ ենք դնում, որ հեշտ վերցնենք, դնենք մեջքներիս ու տուն տանենք․․․ ծիծաղում ենք․․․
մատներս սևացել ա, պոպոկը պետք էր մաքրել, մուրաբա սարքել ձմեռվա համար․․․ վաղը դասի եմ, մատներիս սևը քարով մաքրեմ հետո ժավելաջրով լվամ․․․ մեծ քրոջս շորերը պետք ա հագնեմ․․․․ 
դպրոցն ավարտում եմ, պետք ա քննություն հանձնել համալսարանի համար․․․ «դու մի սովորի, աղջիկ ես, ախպերդ մյուս տարի կընդունվի, դու մի՛ դիմի»․․․․ մենակ կանգնած եմ համալսարանի բակում, սպասում եմ քննությունների արդյունքներին․․․ ընդունվել եմ, ուրախ եմ, բայց մի րոպե․․․ տանն ի՞նչ եմ ասելու, ո՞նց․․․․ էլի տեղին չեմ․․․․  
ուսանողական հանրակացարանում եմ ապրում․․․․ լավ եմ սովորում․․․ շաբաթ, կիրակիները գյուղ եմ գնում, մերոնք շատ ուրախ չեն, որ սովորում եմ․ «տանը մնայիր, գործ անեիր, օգնեիր, մի շաբաթ-կիրակիով ի՞նչ»․․․․ մի տարի մնաց
23 տարեկան եմ:
-ամուսնանալու տարիքն ա․․․․
-մեկին գտեք, ամուսնացրեք ․․․․ 
-լավ էլ գործ ա անում, մեր տղու հետ ամուսնացնենք․․․․․ 
առավոտս ուրիշ տանն ա․․․․ չե՞մ աշխատելու, բա սովորա՞ծս․․․․ 
խոնավ տանը՝ որ կարգին դուռ էլ չունի, երեխաներիս հետ ապրում եմ․․․ առավոտ գործի եմ, երեխեքիս շորերը հարդուկեմ, որ առավոտ դասի են, փոքրին էլ մանկապարտեզ տանեմ․․․ «գայիր, գյուղում ապրեիր, գործ կանեիր, կօգնեիր, շաբաթ-կիրակի գալով մեզ հեչ չես օգնում, իբր հարս ես․․․․» 
գործարանում հաշվապահ եմ աշխատում, ասում են, որ գործարանում աշխատողներին տուն են տալու․․․ էսօր վերջին մուծման օրն ա, տղայիս ծնունդն ա․․․․ հիմա մեր տունն ունենք, ես՝ երեքի հետ, հավաքվում եմ, տեղափոխվեմ, իմ տուն՝ ԻՄ ․․․ 
քայլում եմ քաղաքի փողոցներով, ամեն ինչ հանգիստ ա, ուժեղ եմ ինձ զգում․․․ դժվար ա երրորդ աղջիկը լինել, դժվար ա կին լինել, բայց կինը շատ ուժեղ տեսակ ա․․․․․»
-----
Մեր կողքին կանայք են ապրում՝ կյանքի իրենց պատմություններով, պատմություններ՝ որոնք  կրում են հասարակության խտրական վերաբերմունքը կանանց նկատմամբ: Այս պատմությունները միևնույն ժամանակ ցույց են տալիս կնոջ ուժը, պայքարը սեփական սեռի գոյության համար: «Մեր կողքի կանայք» շարքով նպատակ ունեմ ցույց տալու, որ կնոջ ամենօրյա կյանքը պայքար է, որ փոփոխությունը միայն ցույցերն ու հեղափոխությունները չեն բերում, որ անհատական մակարդակում մի բան փոխելը կարևոր է, որ մի կնոջ պատմությունը կարևոր է․․․․․ 
#ՄերԿողքիԿանայք շարքին կարող եք միանալ նաև դուք՝ գրելով ձեր կամ ձեր կողքին ապրող կանանց պատմությունները: 

Comments

Popular posts from this blog

փողոցային

Երեկ իջել էի կենտրոն, մոտ 1.5-2 ամիս կենտրոնով չքայլելուց հետո վերջապես տաք ասֆալտն ու փոշոտ փողոցները տեսնելու պահն էր եկել: Հնարավոր բոլոր ձևերով ճանապարհս երկարացրի որ շատ լինելում փողոցներում: Ամբողջ մարմնով հասկացա, որ կարոտել եմ շոգ օդում շնչելուն ու ծառերի ստվերի հետևից գնալով քայլելուն, ֆիքսեցի որ ինձ ու ընկերենրիս եմ կարոտել դրսում: Հասկացա, որ ես սիրում եմ նեղ մայթերով քայլել, որտեղ շենքերը մեծ տարածք են զբաղեցնում, որ քայլում եմ հիմնականում մայթերի աջ կողմերով, մեկ-մեկ ձախով էլ եմ քայլում, բայց կենտրոնով քայլելուց անհարմարության զգացողություն եմ ունենում: Հիշեցի, որ կանգառները չեմ սիրում ու ֆիքսեցի որ կանգառների կողքով անցնելուց քայլերս արագանում են, իսկ սիրուն սրճարաններն անցնելուց մտքումս ասում եմ․ «հիշեմ մի օր գամ» ու հիմնականում չեմ էլ գալիս: Հասկացա, որ քաղաքն իմ ուզած տրամադրությունն ա ունենում ու որ ես եմ որոշում ինչ երաժշտության տակ պիտի էսօր շնչի քաղաքը․ դնում եմ ականջակալներս, որտեղ գանգուր մազերով տղան ռուսերենով երգում ա սպասող փողոցների մասին: Հրապարակ հասնո...

Ինչու՞ ենք մենք վախենում դաշտանից

Դաշտան․․․ երբևէ լսե՞լ եք էս բառը՝ դասընթացներից, բժշկական հաղորդումներից դուրս՝ առօրյայում, կամ ինչքա՞ն հաճախ եք ինքներդ օգտագործել դաշտան բառը, իսկ, «հիվանդացել եմ», «մեջքս բացվել ա», «մորքուրս ա էկել/զանգել», «գործերս սկսել են», սրա՞նք:  Կանանց մեծամասնությունը դաշտան տեսնում ու դրա հետ առնչվում ա գրեթե ամեն ամիս, և, ընդհանրապես, դաշտանային ցիկլը կնոջ վերարտադրողականության կարևորագույն մասն ա, ինչի մասին մենք պիտի հնարավորինս շատ տեղեկություն ունենանք ու դեռ դպրոցական տարիքից, երբ հասունացման շրջանը նոր պիտի սկսվի: Չնայած սրա այսչափ կարևոր լինելուն, մեզ հետ գրեթե երբեք չեն խոսում դաշտանի ու սեռահասունացման մասին: Օրինակ դպրոցում, հիշու՞մ եք ձեր կենսաբանության դասագրքերի այն էջերը, որտեղ մարդու սեռահասունացման մասին մի քանի բան կար գրված: Շատերիդ գրքերում էջերը երևի պատռված են եղել, կամ ինչ-որ խզբզանքներով փակված են եղել սեռական օրգանների նկարները, ու գուցե շատերդ ամոթից չեք էլ կարդացել գրվածը, թերթել, անցել եք առաջ: Իսկ ձեր ուսուցիչներին այդ դասերի օրերին հիշու՞մ եք: Էնպես ...

ամենօրյա լոքշ

ամենօրյա լոքշի մասին կարելի ա լիքը փիլիսոփայական գրքեր գրել, դեպրեսիվ (դեպրեսիա տերմինը չճիշտ օգտագործելու համար սիրանուշը մի հատ կճպըցնի, որովհետև ինքը հոգեբան ա ու գիտի, թե ի՞նչ ա իրականում դեպրեսիան) ու դպրեսիայից բացող կինոներ նկարել, պարապ լինելու դեպքում, ձեռի հետ էլ մշակութային֊ազգագրական հետազոտություններ անել: գիտե՞ք, որ լոքշի մասին ա խոսքը՝ էն, որ առավոտ 9-ին բուձելնիկդ զարթնում ա, դու իրան 10 րոպեն մեկ քնացնում ես, ինքը, ճակատը պնդած, մինչև 9.30 զնգում ա հետո դու հանձնվում ես ու աջ ձեռքով վերմակը մի կերպ վրայիցդ քաշում ես ու սկսում ես մրսել (ստեղ էն կարգինը կարաք հիշեք)․․․ մի ձև հասնում ես զուգարան, չիշիկ ես անում, հետո լավացվում ես, հետո մազերդ ոլորում, մի տեղ խցկում ես, որ ատամներդ լվաս: պաստան խոզանակի վրա լցնելու առաջին փորձը ձախողվում ա, երկրորդ անգամից պաստայակիր խոզանակը մտնում ա բերանդ: մի երկու անգամ թքում ես, հետո ողողում բերանդ, վերջում բերանիդ կողքերն ես լվում ջրով ու չորացնում դեմքդ: վերջին մի քանի ամսվա ընթացքում ատամ լվալը ամենադժվար բանն ա, որ առավոտներն ա...