Skip to main content

ամենօրյա լոքշ 2․ կայֆ


Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթադրել «կայֆ»-ի հետ կապված էլ ինչը լավ չի, որ աղջիկն անի ․․․): Մի խոսքով, մոտս ահավոր ծիծաղ էր սկսել, երևի մոտ 2-3 րոպե անդադար ծիծաղում էի, հետո հասկացա, որ ամեն ինչ լուրջ ա, լուրջը որն ա, մի լրջագույն իրավիճակ ա ․․․
Հայտնի վիրուսի պատճառով, արդեն 1 շաբաթ կլինի ինչ կայֆ ռեժիմով եմ ապրում: Էն կայֆերից, որի մասին կարաս լիքը գրես, կինոներ նկարես, զգաս ու ապրես ․․․ Էս էն կայֆն ա, երբ առավոտ մինչև կեսօրն անց կարաս քնես կամ մնաս անկողնում, հետո մի կերպ վեր կանաս, գնաս չիշիկ-միշիկի, հետո գաս կոֆե կամ չայ սարքելու, սառնարանում մի երկու բան գտնես, ուտես ու հետո չիմանաս՝ ինչ անել: Գնաս զալ, հետո հասկանաս, որ փոփոխություն ես ուզում կյանքումդ ու գաս խոհանոց: Քանի որ էս անգամ տանը լինելուդ անունը արձակուրդ չի, պիտի նաև գործ անես, որ զումաժողովների ժամանակ ասելիք ունենաս․․․
Չգիտեմ ձեր մոտ ոնց, բայց էս ամենի արդյունքում (Մոնիկան կասեր, որ կարանտինի արդյունքը չի, այլ վաղուցվա բան ա, բայց դէ հիմա իրա հետ չեմ խոսում, ինչի՞ պետք ա մի բան ասի) պոֆիգիզմն, իր ողջ հմայքով,  այցելել ա ինձ, ամեն ինչ մեկ ա, էնքան մեկ, որ նույնիսկ խնդիրները խնդրային չեն, որ հաշիվս չեմ ստուգում, որ հասկանամ աշխատավարձն արդեն ստացել եմ, թե դեռ շուտ ա: Միևնույն լինելու վիճակն էնքան ա, որ սառնարանումս 1 շաբաթ կլինի ինչ գինի ունեմ, բայց ոնց կար, տենց էլ մնացել ա: Մոնիկան ավարտել ա Կարեն Հորնիի գիրքը (որ էս շարքի նախորդ բլոգը կարդաք, կիմանաք ինչի մասին ա խոսքը) ու ասում ա, որ իմ տիպի մարդկանց մոտ խնդրային (դեպրեսիվ, վատ, սթրեսային, տխուր ․․․) իրավիճակների արդյունքում ինչ-որ պահից անտարբերությունն ա լցվում կյանք ու տենց ահագին շատ պորցիաներով ա լցվում ․․․ Հա, ես գտնվում եմ էդ իրավիճակում, բայց չգիտեմ պե՞տք ա, թե պետք չի (եթե վիտամինը նայել եք, կիմանաք ինչ եմ ասում, եթե՝ չէ՝ գնացեք նայեք) ․․․ Ի՞նչ եք անում դուք սենց դեպքերում: Ես չայ եմ խմում, կոմպս միացնում եմ ու ինչ-որ բաներ եմ գրում, հետո ֆիքսում եմ, որ գրելու համար էլի նոթատետր ու գրիչ չեմ վերցրել, մի պահ գիտակցում եմ, տխրում, հետո շարունակում տպել: Եթե գրել սիրում եք, գուցե հասկանաք, որ էս մի քիչ տխուր պահ ա, որ զգալ չի տալիս գրելու ու գրչի կայֆը, որ շոշափել ու գրածդ մարմնական դարձնել չես կարող ու, որ մի տեսակ դու դու չես, երբ տպում ես ․․․ ինչ արած․․․Գրելու կարևորության մասին կայնքումս, մի օր երևի կգրեմ՝ գրիչով ու, տատիցս ժառանգություն մնացած, 60-70ականների մեծ նոթատետրի մեջ: Էդ պահը երևի շատ էմոցիոնալ կլինի, երևի կփշաքաղվեմ, արցունք կգա երևի ու երջանիկ կզգամ երևի շատ ․․․ էրեկ Մարինեի հետ խոսում էինք, թե արդյո՞ք մեր պատկերացնումները, գրքից կամ գրածից կարդալու արդյունքում ունեցած էմոցիաները նույնն են, ինչ նրանք, որ զգում ենք իրավիճակում «իսկապես» գտնվելով: Ես մտածում եմ, որ նույնն են (դէ հա, պարզ ա, որ ոչ բոլոր իրավիճակների մասին ա խոսքը), Մարինեն էլ ա իմ պես մտածում ու, ընդհանրապես, լավ ա, որ Մարինեն կա կյանքումս ․․․
Էս անտարբերության վատն էն ա, որ ինքը սկսում ա քեզ դուր գալ, ու դու սկսում ես իրան ավելի ու ավելի ներս թողնել, կլանել մարմնովդ ու մտցնել քո կյանք, ամեն տեղ՝ ուր անգամ մտերիմներիդ չես թողել: Մի բաժակ չայիդ մեջ մի քիչ անտարբերություն ես ավելացնում, որ սիրուն գրես անտարբերության մասին: Հետո, հենց խմում ես չայը անտարբերությունը՝ մինչև ստամոքս հասնելը անցնում ա հոգուդ միջով ու սրտիդ կողքով ու արդեն սիրուն գրելն էլ կարևոր չի, մենակ քեզ ա կայֆ տալիս գրածդ ու ընթացքը ու դու թքած ունես քանի հոգի կկարդա, քանիսին դուր կգա, կամ, թե ընդհանրապես ո՞ւմ ա հետաքրքիր անտարբերության քո վիճակը ․․․
Դրա համար գրածս չեմ խմբագրում ․․․

Վերջ երկրորդ մասին 

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Ինչու՞ ենք մենք վախենում դաշտանից

Դաշտան․․․ երբևէ լսե՞լ եք էս բառը՝ դասընթացներից, բժշկական հաղորդումներից դուրս՝ առօրյայում, կամ ինչքա՞ն հաճախ եք ինքներդ օգտագործել դաշտան բառը, իսկ, «հիվանդացել եմ», «մեջքս բացվել ա», «մորքուրս ա էկել/զանգել», «գործերս սկսել են», սրա՞նք:  Կանանց մեծամասնությունը դաշտան տեսնում ու դրա հետ առնչվում ա գրեթե ամեն ամիս, և, ընդհանրապես, դաշտանային ցիկլը կնոջ վերարտադրողականության կարևորագույն մասն ա, ինչի մասին մենք պիտի հնարավորինս շատ տեղեկություն ունենանք ու դեռ դպրոցական տարիքից, երբ հասունացման շրջանը նոր պիտի սկսվի: Չնայած սրա այսչափ կարևոր լինելուն, մեզ հետ գրեթե երբեք չեն խոսում դաշտանի ու սեռահասունացման մասին: Օրինակ դպրոցում, հիշու՞մ եք ձեր կենսաբանության դասագրքերի այն էջերը, որտեղ մարդու սեռահասունացման մասին մի քանի բան կար գրված: Շատերիդ գրքերում էջերը երևի պատռված են եղել, կամ ինչ-որ խզբզանքներով փակված են եղել սեռական օրգանների նկարները, ու գուցե շատերդ ամոթից չեք էլ կարդացել գրվածը, թերթել, անցել եք առաջ: Իսկ ձեր ուսուցիչներին այդ դասերի օրերին հիշու՞մ եք: Էնպես ...

սպառված լինելու, թուլության ու դատարկության մասին

վերջին անգամ չեմ հիշում երբ էի թուղթը բացել հենց բլոգ գրելու համար, մանավանդ որ էմոցիաներիցս պիտի խոսեմ։ էս երևի բաց լինելու ու էմոցիաներիցս հատուկ խոսելու որոշմանս պրակտիկ արտահայտումներիցս մեկն ա, չգիտեմ․․․  կյանքիս էս փուլում սպառվածը լավագույն բառն ա, որ նկարագրում ա ինձ․ էմոցիոնալ, ֆիզիկական, աշխատանքային ու միջանձնային հարաբերությունների մակարդակներում ես սպառված եմ։   ներսումս բառեր չկան, որ ուզում եմ ասել․ էս միտքը/զգացողությունը ամենաշատն եմ ունենում վերջերս։ մտածում էի երևի դատարկված եմ, ինչ-որ դատարկ շրջան ա մոտս, բայց չէ դատարկ լինելը ավելի կարիքս ա էս պահին, քան էն ինչ ունեմ։ ես անընդհատ ինչ-որ շփումների մեջ եմ, օրվա ու շաբաթվա մեծ մասը ես մարդկանց հետ եմ շփվում, շատ մարդկանց, անընդհատ խոսում եմ, լսում եմ, ասում եմ, օրվա վերջում էլ մեսինջերս եմ ստիպված բացում, որովհետև անընդհատ եկող ծնգոցը, մարդկանց նեղացած նամակները ավելի տհաճ են, քան շատ նամակներին պատասխանելը։ տպավորություն ունեմ, որ մարդիկ անընդհատ շփվելու ակնկալիք ունեն ինձնից․ ընտանիք, ընկերներ, ծանոթնե...