Skip to main content

Ծեծելով սպանված քսանամյա աղջիկը կարող էի ես լինել

Ես 20 տարեկան եմ, ապրում եմ, դեռ շատ պլաններ, երազանքներ ունեմ ու դրանք կիրագործեմ եթե մի օր ինձ էլ ծեծելով չսպանեն .... 
Երեկ լսեցի, որ երևանում 20 ամյա մի կնոջ ծեծելով սպանել են: կնասպանության այս դեպքից հետո անընդհատ գլխիս մեջ մի բան է պտտվում, որ 20 տարեկան աղջիկը, ով ծեծելով սպանվեց, տեսականորեն կարող էի լինել ես ու մեզնից յուրաքանչյուրը կարող էր լինել նրա փոխարեն, մեզ էլ կարող էին մեռնելու չափ ծեծել, որովհետև ծեծը, բռնությունը պատրիարխալ հասարակության օրենքներից մեկն է։ Մենք միշտ խտրականացվելու, բռնության ենթարկվելու վտանգ ունենք, որովհետև ապրում ենք բռնի, խտրական, հայրիշխանական հասարակության մեջ, որը չի փոխվում, ու մարդկանց մեծ մասը մտադիր էլ չեն որևէ բան փոխելու ու ցանկություն էլ չունեն։ Բռնության վատանգն անընդհատ մեր գլխից կախված է, որովհետև մեր հասարակության մեծ մասը ծեծը, ճնշումները, սպառնալիքն ու, բռնությունն իր բոլոր տեսակներով, համարում է ավանդույթ, նորմ, մշակութային արժեք, որոնք պետք է պահել-պահպանել ու ոչ մի դեպքում չհրաժարվել դրանցից։ Մենք անընդհատ կնասպանության, կանանց նկատմամբ բռնության դեպքերի ականատեսն ենք դառնում, որովհետև դեռ մանկուց մեզ սովորեցնում են, որ տղաներն ավելի գերակա դիրք ունեն ու սա ցանկացած հարաբերության ու իրավիճակի պարագայում: Մեր հասարակությունում ամենուր են խտրականության ու բռնության դեպքերը, մենք անընդհատ բախվում ենք դրան ու հաճախ չենք էլ գիտակցում, որ խտրականացվեցինք կամ բռնության ենթարկվեցինք, որովհետև անգամ պետական մակարդակով, հեղինակություն ունեցող մարդկանց ճնշող մեծամասնությունն անընդհատ ասում է, որ մենք չպետք է խառնվենք մարդկանց առօրյա կյանքին, որ դա իրենց ընտանեկան մշակույթն է, որ դէ հա դա լավ չի, բայց մենք ի՞նչ անենք: Մեզ ասում են, որ մենք պիտի կպած մնանք մեր արմատներին, որոնք ոչինչ որ խտրական ու բռնի են, ոչինչ որ կնատյացության ու կնասպանության հիմքն են, ոչինչ, կարևորը՝ դա մեր ավանդականն է․․․․ 
Մեզ համար բռնությունն ընդունելի է որովհետև մեր քաղաքապետարաններում կարող են կանանց ծեծել ու ոչ ոք չի պատժվի դրա համար: Մեզ մոտ բռնությունը շարունակական է, որովհետև այդ նույն կանայք մի քանի ամիս անց կարող են իրենք բռնության կոչեր անել ․․․․ 
Մեզ սովորեցնում եմ, որ եթե տղամարդը մի ապտակ տա՝ ոչինչ, դէ ջղայնացած էր մի բան արեց: Այո, մեզ սովորեցնում են նորմավորել բռնությունը, մեզ դա հրամցնում են իբրև մի գործողություն, որն անընդհատ կրկնվելու է մեր կյանքում, բայց կարիքը չկա, որ մենք դրան խիստ բացասական երանգ տանք, մենք դա պիտի ընկալենք ընդամենն իբրև մի փոքր անախորժություն, որը կանցնի, կանցնի, կմոռացվի ու չի փոխվի ․․․․ 
Մենք չպիտի պայքարենք դրա դեմ, որովհետև դա մեր ավանդական մշակույթն է և մենք պիտի հավերժ պայքար տանենք մեր մշակույթը պահպանելու և ոչ դրանում եղած արատավոր երևույթների ոչնչացման համար: 
Քեզ շատ կարող են ծեծել, կարող են գոռալ քեզ վրա, կարող են փակել բոլոր ճանապարհներդ, որովհետև դու կին ես, ու մի թարս հայացքով էլ կարող են նայել՝ իբրև գոհ եղիր, որ աղջիկ ես ու ծնվել ես, որ քեզ մինչև ծնվելդ չենք սպանել ․․․․ 
Մեզ անընդհատ սաստում, խտրականացնում, բռնության են ենթարկում, որովհետև մենք կին ենք, կին, ով պիտի միշտ խոնարհ լինի, լուռ ու մեռած ․․․․ 

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...

ամենօրյա լոքշ 2․ կայֆ

Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի ․ «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթ...