Skip to main content

Posts

(ԱՆ)հավասարության Կասկադը

Մի օր գնացեք Կասկադ ու բարձրացեք մինչև վերջ, հասեք ամենավերջին աստիճանին, կանգնեք, շրջվեք դեմքով դեպի քաղաքը ու նայեք սկզբում աջ, հետո՝ ձախ։ Այն ինչ կտեսնեք՝ անհավասարությունն է։ Հիմա բացատրեմ ասածս։ Եթե եղել եք Կասկադում գուցե նկատած լինեք սա, իսկ եթե չեք եղել, ասեմ, թե ինչի կարող եք ականատես լինել։ Հենց որ նայեք աջ, իրար կողքի շատ նորակառույց, բարձրահարկ շենքեր կտեսնեք, հյուրանոցներ, սրճարաններ, բանկեր, համալիրը, ԱԺ-ի շենքն իր ողջ հմայքով, հետո նախագահականը, հետո դրանց դիմաց կանգնած շշմելու ավտոշարասյուն։ Կարող եք նկատել նաև, որ այդ կողմում շատ ակտիվ փողոցներ կան, անընդհատ մեքենաներ են գնում գալիս։ Հնարավոր է մի պահ նկատեք, որ ճանապարհային ոստիկաններն անսովոր շատ են, փողոցներն են փակում, մի խոսքով, ինչ-որ անհասկանալի աժիոտաժ է, չզարմանաք, ուղղակի էդ հրաշալի շենքերում աշխատողներից մեկն է տուն գնում, կամ՝ գալիս աշխատանքի։ Եթե երեկոյան գնաք շենքերի բոլոր լույսերը վառ կլինեն, մի խոսքով, կթվա, թե աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկին եք նայում։ Հետո միանգամից ձախ նայեք։ Աչքերիդ առաջ ա...

արի քայլենք իմ էջերով

արի միասին քայլենք իմ էջերով ու լինենք բոլոր տողերում, անցնենք բոլոր բառերի կողքով, զգանք բոլոր բառերը։ արի ուղղակի լինենք բոլոր էջերում, որոնք քիչ են թերթված ու զգույշ թերթենք նախորդը՝ հաջորդին անցնելու համար։ արի գնանք ու ապրենք իմ պատմությունների մեջ, դու չես հոգնի, գիտեմ, այնտեղ քո կյանքն է, այն ինչ դու սիրում ես ․․ արի ապրենք իմ տողերում ու շնչենք բոլոր պահերը՝ այնտեղ եղած, ու հավերժ դրանք պահենք մեր հոգում ու միայն մեզ հասու դարձնենք ․․․ արի լինենք իմ էջերում ու հերթով բարձրանանք բոլոր տողերով, ինչպես կբարձրանայինք կասկադի աստիճանները։ բարձրանանք մինչև վերջ ու հենց հասնենք վերջին էջի վերջին տողին, միասին կանգնենք ու վերևից նայենք բոլոր էջերին՝ իբրև քաղաքի ․․․ արի շրջենք իմ էջերով ու հետո նստենք մի տողի վրա ու լուռ հետևենք գիշերվա գալուն, նստենք ու զգանք պահը, երբ լույսը կամաց-կամաց քչանում է, երբ ցերեկը հեռանում ու ժամանում է երեկոն ․․․ արի երկար նստենք ու սպասենք գիշերվա գալուն, խոսենք գիշերից ու զգանք ինչպես ենք մենք էլ գիշեր դառնում ու գրենք էջեր այդ էջի մասին...

եթե խառնենք սևն ու կապույտը ․․․

-արի, միասին խառնենք սևն ու կապույտը։ ի՞նչ կստացվի, մտածե՞նք․․․ -ծովը գիշերում ․․․ -իսկ ի՞նչ եթե նրանք մարդանան -պե՞տք է քեզ -ո՞չ -գուցե ծովը շատ խորը լինի քեզ համար -չե՞մ կարող լողալ -կարող ես, բայց միայն ափին -եթե հեռու գնա՞մ -կարող ես, բայց լավ միտք չէ, վտանգավոր է -լողալ գիտեմ, կկարողանամ հետ գալ -լողալ գիտես, կկարողանաս հետ գալ, ճիշտ ես․․․ բայց ե՞րբ հետ կգաս, կամ ինչպիսի՞ն հետ կգաս և ինչպիսի՞ն կլինի ճանապարհը, գուցե «դու» հետ չգաս, գուցե ծովով լցվի հոգիդ ու ծովից դուրս գալուց հետո էլ հոգումդ երկար ծովի ու գիշերվա պահն ունենաս․․․ -եթե անգամ էդպես, ի՞նչն այն չէ ․․․ սիրուն է -բաց ծով դուրս գալը միշտ էլ հաճելի է, ազատության յուրահատուկ շունչ է տալիս, պահի աննկարագրելի էմոցիա, դու չես զգում մարմինդ և հաճախ չես կառավարում քեզ և ոտքերդ ու ձեռքերդ բնազդաբար են շարժվում, միայն հոգիդ ես զգում և խառն էմոցիաներ, որոնք ևս չես կառավարում, բայց ծովն ամեն պահի կարող է փոթորկվել և դու լայն ժպիտով կարող ես ալիքների տակն անցնել։ վախճանդ, իհարկե, երջանիկ կլինի, բայց, ...

իմ կյանքի պահերը․ ծովը, կրակը, օդը

ցուրտ, լուսավոր, մարդաշատ փողոցներից այն կողմ կան կիսամութ, տաք ու քչամարդ փողոցներ և լուսավոր փողոցների, քաղաքում տիրող պաթոսի և, ընդհանրապես, ժամանակաշրջանի հետ կապ չունեցող, առաջին հայացքից անշուք ու ոչ մի յուրահատկություն չթաքցնող տներ ու դրանց դռներից այն կողմ 20-րդ դարի 90ականները հիշեցնող սենյակներ ․․․ սենյակը՝ որ էքզիստենցիալ, կիսասարկաստիկ, մի քանի էմոցիաներ միաժամանակ շնչող պահի կրողը դարձավ, կիսալուսնի նմանվեց հանկարծ։ վառվող մի լամպը լուսավորում էր սենյակի մի կողմը, իսկ մյուս կողմը լույսից մի փոքր ստվեր ուներ միայն, որն իր հերթին գեղեցկացնում էր պահն ու դրանում եղած պատկերները։ ամեն ինչ ճիշտ կիսալուսնի պես էր ․  կես լույս, կես մութ ․․․  լուսավորված հատվածն աննկարագրելի գեղեցկություն ուներ, ստվերները տարածություն ու ձև չճանաչող պատկերներ էին դարձել, որ վերերկրայնորեն լողում էին պատերի վրայով ու իրենց մոգական մերկությամբ ազատություն էին շնորհում կիսամութում շնչող հոգիներին ․․․  լուսնի մյուս կողմն անշուշտ շատ ավելի խորն ու գեղեցիկ էր և դրա համար էլ թաքնվել էր ...

մեր հոգուց մի մաս՝ լուսնում

բարձր ջերմությամբ մի քանի ժամ սենյակում պառկելուց ու լուսամփոփի լույսը զգալուց հետո հանկարծ նկատում եմ, որ արդեն լուսնի ժամն է, ու պահս հանկարծ ուրիշանում է ու իմն է դառնում․․․ իմ ու լուսնի մտերմությունը վաղուցվա է։ շատ տողեր կան գրված մեր մտերմության ու միասին ունեցած պատմությունների մասին։ ես ու լուսինը հաճախ ենք զբոսնում միասին, դուրս ենք գալիս փողոց այն ժամանակ, երբ բոլորն արդեն տուն են շտապում, մենք քայլում ենք, քննարկում անցնող օրը, վերլուծում մարդկանց, դեպքերը, պահերը բոլոր, քաղաքի փողոցներն ու նրանցում եղած գաղտնիքները։ լուսինն ինձ պատմում է, թե ովքեր են եղել իմ ամենասիրելի փողոցների այսօրվա մարդիկ, ինչ պատմություններ են ստեղծվել կամ ավարտվել այնտեղ, քանի խոստում է տրվել ու քանիսը դրժվել, քանի ժպիտ են մարդիկ թողել փողոցում ու, թե քանիսին է փողոցը տվել մարդկանց։ մի քիչ պատմում է իր օրվա պահերի մասին մինչև հասնենք քաղաքի մեր սիրելի մասը, էստեղ ես նստում եմ, ինքն՝ ինձ հետ, հետո վերևից նայում է հոգուս ու սկսում պատմել ինձ ամենը, ինչը վաղուց ինչ-որ խորը անկյունում թաքցված է, ու գ...

Լինելու մասին

Քայլե՞լ Դեպի ու՞ր Ինչի՞ համար և անիմաստ ուղիներն այս Մի՞թե արժե անվերջ անցնել Այն էլ եթե դրա վերջում  Մութ թունելի լույս էլ չկա: Լինե՞լ Լինել ինչու՞ և ինչպիսի՞ն Լինել հլու՞ Թե՞ այնպիսին Ինչպես ներսից  Ուրիշություն տենչող հոգիդ է գոռում և ուզում է որ դու ճչաս Պոռթկաս, գժվես ու խենթանաս Ու չլինես պարտադրված  Լինես քոնը և իսկապես Դու լինես դու Ու չլինես դու պարփակված  Գերի դարձած  Օտարների լինելության սկզբունքներին, Խոնարհության կեղծ ձևերին, Լուսապսակ գլխին առած Սատանային չխոնարհվես,  Սուտ սրբերին դու չպաշտես՝ Սրբանալու ու սիրվելու ցանկությունից... Եվ իսկապես Մի՞թե հենց մենք չենք որոշում Ինչպես լինել,  Մի՞թե հոգու և մեր ներսում ձևավորված Ես-ի ձայնից չենք մենք լինում, Եվ մի՞թե այդ մարդիկ են խորթ, Որ մեր կամոք կամ էլ առանց Որոշում են մեր փոխարեն Լինե՞նք արդյոք Թե՞ չլինենք` գոյությունը պահպանելով Որոշու՞մ են նրանք, միթե Թե մենք այսօր Լինենք ինչու՞ և ինչպիսին, Կամ էլ գուցե պետք չէ՞ այսօր Որ մենք լինենք, Գուցե վաղն ենք...

Ո՞Վ ԵՄ ԵՍ

19 տարի ինձ հետ ապրելով, պետք է որ հստակ լիներ հարցի պատասխանն ինձ համար: Գուցե պետք է էդպես լիներ կամ էլ գուցե՝ ոչ, ինչևէ, փորձեմ ասել այն, ինչ գիտեմ իմ մասին… Ով եմ ե՞ս…  Դէ ինչպես բոլորը, ես ևս այն ամենն եմ ինչ սիրում եմ ու ինչը չեմ սիրում, ես այն եմ ինչ մերժում եմ և այն՝ ինչ ընդունում եմ, ինչի համար պայքարում եմ և այն եմ ինչը հեգնում եմ, ես իմ բոլոր վախերն եմ. նրանք, որոնք ընդունում եմ և նրանք, որոնց մասին ինձ էլ չեմ խոստովանում, ես ինձ շրջապատող մարդիկ եմ: Ես ուղղակի 7 միլիարդից մեկն եմ….. Այո, մենք բոլորս մեկն ենք 7 միլիարդից, բայց մեզնից ոչ ոք հերթականը չէ, որովհետև չկա աշխարհում մեկն ով ապրում է, մտածում է, զգում ու շնչում է ճիշտ և ճիշտ մեզ պես… Լավ է, չէ՞, մենք եզակի ենք… Ես սիրում եմ գիշերը ու սիրում եմ գիշերվա լույսը: Ինչու՞ հենց գիշեր: Գիշերվա մեջ ամեն ինչ իսկական է, պարզ է, անկեղծ ու մաքուր: Գիշերվա մեջ սահմաններ չկան կամ էլ չեն երևում: Միայն գիշերվա դատարկ փողոցներում կարելի է գտնել այն օդը, որը կարող ես վերջապես շնչել՝ ամբողջ օրն արհեստականությու...