Skip to main content

Ո՞Վ ԵՄ ԵՍ



19 տարի ինձ հետ ապրելով, պետք է որ հստակ լիներ հարցի պատասխանն ինձ համար: Գուցե պետք է էդպես լիներ կամ էլ գուցե՝ ոչ, ինչևէ, փորձեմ ասել այն, ինչ գիտեմ իմ մասին…

Ով եմ ե՞ս… Դէ ինչպես բոլորը, ես ևս այն ամենն եմ ինչ սիրում եմ ու ինչը չեմ սիրում, ես այն եմ ինչ մերժում եմ և այն՝ ինչ ընդունում եմ, ինչի համար պայքարում եմ և այն եմ ինչը հեգնում եմ, ես իմ բոլոր վախերն եմ. նրանք, որոնք ընդունում եմ և նրանք, որոնց մասին ինձ էլ չեմ խոստովանում, ես ինձ շրջապատող մարդիկ եմ: Ես ուղղակի 7 միլիարդից մեկն եմ…..
Այո, մենք բոլորս մեկն ենք 7 միլիարդից, բայց մեզնից ոչ ոք հերթականը չէ, որովհետև չկա աշխարհում մեկն ով ապրում է, մտածում է, զգում ու շնչում է ճիշտ և ճիշտ մեզ պես… Լավ է, չէ՞, մենք եզակի ենք…

Ես սիրում եմ գիշերը ու սիրում եմ գիշերվա լույսը: Ինչու՞ հենց գիշեր: Գիշերվա մեջ ամեն ինչ իսկական է, պարզ է, անկեղծ ու մաքուր: Գիշերվա մեջ սահմաններ չկան կամ էլ չեն երևում: Միայն գիշերվա դատարկ փողոցներում կարելի է գտնել այն օդը, որը կարող ես վերջապես շնչել՝ ամբողջ օրն արհեստականություն շնչելուց հետո: Հա, գիշերվա մեջ ես իրոք իսկական եմ, գիշերվա մեջ ես չեմ խաղում, ես ուղղակի ազատ եմ: Գիշերն ինձ համար օրվա հերթական պահը չէ, գիշերը հաստատ ավելին է: Իհարկե գիշերը միակ սերս չէ, ես շատ այլ սերեր ունեմ: Ես սիրում եմ մարդկանց: Սա շատ միանշանակ մի հասկացեք: Երևի ճիշտ կլինի ասել, ես սիրում եմ ուսումնասիրել մարդկանց, հասկանալ, թե ինչու՞ ենք մարդիկ անում մի բան և հրաժարվում մյուսից, ինչու՞ է մի բան դառնում արժեք և ինչու՞ է մյուսն անտեսվում: Չէ, հոգեբանական տեսանկյունն ինձ էնքան էլ չի հետաքրքրում, ես մշակութային կողմն ավելի եմ սիրում․․․․
Արդեն մի շաբաթ է գրում եմ հոդվածը ու մտածում եմ հարցի շուրջո՞վ եմ եսհեգնու՞մ եք ինձ հարցը տալով, թե՞ ես եմ հեգնում ինձ, երբ մտածում եմ, որ կկարողանամ ավարտել հոդվածըՄինչև կյանքիս վերջը կգրեմ ու վերջում գուցե չկարողանամ դնել վերջակետը
Դասախոսություններից մեկի ժամանակ քննարկում էինքարդյո՞ք մենք մեր գաղափարներն ենք, թե՞Շատ վստահ էի, որ հենց էդպես էլ կա, բայցմոտեցա դասախոսիս խոսեցինք ու հանկարծ ասեց, որ դու ավելին ես, քան քո գաղափարըՈւ հիմա մտածում եմ, որ իրոք մենք ավելին ենքՀա, մենք ավելին ենք, մենք դրանք ստեղծողն ենք, մենք կարող ենք դրանք փոխել, մենք կարող ենք մերժել դրանքՀա-հա մենք կարող ենք մերժել մեր սեփական գաղափարները, կարող ենք դրանց դեմ գնալ ու այդ կերպ մենք կաճենք, կզարգանանք, կբարձրանանք վերև, կարճ ասած, էվոլյուցիան հենց էդպես է տեղի ունենում…. Բայց էստեղ մի ուրիշ հետաքրքիր բան կա, մենք կարող ենք միաժամանակ մերժել ու հաստատել սեփական գաղափարները… Սա ամենասիրելի պահերիցս է…. Իրականում սարսափելի խառնաշփոթ է առաջանում գլխումդ, նաև հոգումդ՝ կախված մտքից, խառը խառը խառը ու, մեկ էլ հանկարծ, էս ամենից մենք գտնում ենք այն ինչն իրոք մեզ պետք է, ինչը փնտրում էինք: Լավագույն արդյունքը միշտ էլ քաոսից հետո է լինում… Չնայած, քաոսը միշտ էլ կա, բայց սա ուրիշ, երկա՜ր թեմա է:
Արդեն մի քանի օր է, ինձ հետ խոսելիս, հիմնականում «ո՞վ եմ ես»-ի մասին եմ խոսում: Գիտե՞ք հետաքրքիրը որն է, որ ես մեկը չեմ կամ էլ մի տեսակ չեմ... Հիմա գուցե մի քիչ անհասկանալի թվաց ասածս, կամ էլ գուցե դուք էլ, Ձեր մասին մտածելիս, հանգել եք սրան… Ես նա եմ, ով չի սիրում առավոտյան շուտ արթնանալ, բայց կա մի առավոտ, երբ շուտ է արթնանում, որ հասնի իր սիրելի դասին: Ես նա եմ, ով մի օր շատ լուռ է և, ով մյուս օրն անդադար կարող է խոսել, ես նա եմ, որ առավոտյան ռոք է լսում, իսկ երեկոյան բլյուզ, ջազզ ու անգամ՝ դասական, ես նա եմ, ով շատ չի կարևորում մարդկանց ու նրանց կարծիքները և նա, ով սիրում է իր չսիրած մարդկանց և բոլոր կարծիքները նրանց, ես մեկն եմ, ով հեգնում է աշխարհը, և մեկն, ով սարսափելի սիրում է այն… Փաստորեն ես մեկը չեմ…
Ես իմ բոլոր պարտականություններն եմ ու իրավունքներն եմ իմ բոլոր… Ես չեմ սիրում պարտականությունները, ես չե՞մ սիրում իմ մասը… ես սիրում եմ ազատությունը…. ես ստեղծում եմ իմ ազատությունը՝ դրա սահմանները որոշելով: Հեգնա՞նք….  Հա՛, հեգնանք… կյանքն իրենով է հեգնանք, բայց սա վատ չէ, ես սիրում եմ հեգնել, էդպես կյանքս սիրուն ու հետաքրքիր է դառնում ու համ էլ՝ հեշտ:
Հա, ի միջի այլոց, ես երբեմն ցինիկ եմ, դէ լավ՝ հաճախ… Ես պաշտում եմ ցինիզմը ու սիրում եմ բոլոր ցինիկներին… Գժվելու սիրունություն ունի ցինիզմը և ես սիրում եմ պահը, երբ սիրունության մի մասն եմ: Ի դեպ, պահի մասին: Պատմել՝ ով եմ ես ու չխոսել պահի ու դրա կարևորության մասին իմ կյանքում, հաստատ չի ստացվի: Գրեցի-գրեցի ու եկա, հասա նրան, ինչը, երևի, կարող է ամբողջացնել իմ մասին ասածներս: Հիմա կարող եք մոռանալ ամենն, ինչ ասացի ու հիշել միայն այն՝ ինչ կասեմ պահի մասին, որովհետև ես պահն եմ: Աշխարհի չափ կարևորում եմ պահը: Հա, իրականում հենց պահերն են, որ ձևավորում են ինձ…. Երբևէ կարողացե՞լ եք բռնել պահը, զգալ որևէ պահ, ուղղակի զգալ ու այն ձերը դարձնել ու ձերը դառնալ պահի մեջԱնպայման փորձեք, որովհետև միայն պահում դուք կարող եք ունենալ ձեզ և միայն պահում կարող եք ձերը լինել: Ազատությունն էլ պահ է, հեգնանքը՝ ևս, ցինիզմը, քաոսը, գիշերը, մարդըՄենք բոլորս պահ ենք ու երանի մեկը կարողանար տեսնել մեզ իբրև պահ․․․ Ուզում եմ, որ մի պահ մտածեք պահի կարևորության մասին, տեսնեք, որ ամեն ինչ պահ է…. Ես պահն եմ և դուք էլ պահն եք…. 
Չգիտեմ էլ ինչ կարող եմ պատմել իմ մասին, դեռ երկար կարող եմ շարունակել, որովհետև ես իմ 19 տարին եմ, դրա ամեն մի վայրկյանը, կյանքիս ամեն փուլում եղած տեսակը, մարդիկ, որոնց հանդիպել եմ այս ընթացքում, բոլոր երգերը, որ երբևէ լսել եմ և բոլոր փողոցները, որոնցով քայլել եմ, ես շնչածս յուրաքանչյուր պահն եմ․․․․

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...

ամենօրյա լոքշ 2․ կայֆ

Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի ․ «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթ...