Skip to main content

մեր հոգուց մի մաս՝ լուսնում

բարձր ջերմությամբ մի քանի ժամ սենյակում պառկելուց ու լուսամփոփի լույսը զգալուց հետո հանկարծ նկատում եմ, որ արդեն լուսնի ժամն է, ու պահս հանկարծ ուրիշանում է ու իմն է դառնում․․․իմ ու լուսնի մտերմությունը վաղուցվա է։ շատ տողեր կան գրված մեր մտերմության ու միասին ունեցած պատմությունների մասին։ ես ու լուսինը հաճախ ենք զբոսնում միասին, դուրս ենք գալիս փողոց այն ժամանակ, երբ բոլորն արդեն տուն են շտապում, մենք քայլում ենք, քննարկում անցնող օրը, վերլուծում մարդկանց, դեպքերը, պահերը բոլոր, քաղաքի փողոցներն ու նրանցում եղած գաղտնիքները։ լուսինն ինձ պատմում է, թե ովքեր են եղել իմ ամենասիրելի փողոցների այսօրվա մարդիկ, ինչ պատմություններ են ստեղծվել կամ ավարտվել այնտեղ, քանի խոստում է տրվել ու քանիսը դրժվել, քանի ժպիտ են մարդիկ թողել փողոցում ու, թե քանիսին է փողոցը տվել մարդկանց։ մի քիչ պատմում է իր օրվա պահերի մասին մինչև հասնենք քաղաքի մեր սիրելի մասը, էստեղ ես նստում եմ, ինքն՝ ինձ հետ, հետո վերևից նայում է հոգուս ու սկսում պատմել ինձ ամենը, ինչը վաղուց ինչ-որ խորը անկյունում թաքցված է, ու գուցե ես էլ մոռացել եմ դրանց մասին։ հետո սկսում ենք վերևից նայել գիշերվա քաղաքին ու մարդկանց։ երկար նստում ու նայում ենք, ոմանք ինչ-որ տեղ են շտապում, ոմանք ուղղակի անցորդ են փողոցում, ոմանք էլ շնչում են փողոցն ու բռնում փողոցի իրենց պահը․․․ էսպիսի մարդկանց լուսինն ամուր գրկում է ու իրենից մի կտոր թողնում նրանց հոգում, մարդիկ չեն տեսնում դա, բայց հանկարծ զգում են՝ ներսում ինչ-որ մի բան փոխվեց, ինչ-որ մի լույս ավելացավ, զգում են ու շարունակում քայլել՝ մի կտոր լուսին իրենց մեջ ունենալով։ որոշ մարդիկ նայում են լուսնին, ժպտում, որոշները չեն նկատում նրան, բայց լուսինը լուռ նայում է ամենքին ու վերևից տեսնում նրանց հոգիները ու ամենքից մի բան վերցնում ու ամփոփում է իրենում․․․ վերցրածը միշտ հոգու ամենաիսկական կտորն է լինում․․․ կարճ ասած, լուսնում բոլորիս հոգուց մի փոքր կա պահած ու ամեն անգամ երբ մենք կարոտենք մեզ՝ իսկական մեզ, կարող ենք նայել լուսնին ու գտնել ամենամեզ, ժպտալ, մի պահ ունենալ մեզ ու հետո բաց թողնել․․․․

                                   սենյակ, լուսամփոփ, լուսին 

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...

ամենօրյա լոքշ 2․ կայֆ

Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի ․ «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթ...