Skip to main content

Լինելու մասին

Քայլե՞լԴեպի ու՞ր
Ինչի՞ համար
և անիմաստ ուղիներն այս
Մի՞թե արժե անվերջ անցնել
Այն էլ եթե դրա վերջում 
Մութ թունելի լույս էլ չկա:
Լինե՞լ
Լինել ինչու՞
և ինչպիսի՞ն
Լինել հլու՞
Թե՞ այնպիսին
Ինչպես ներսից 
Ուրիշություն տենչող հոգիդ է գոռում
և ուզում է որ դու ճչաս
Պոռթկաս, գժվես ու խենթանաս
Ու չլինես պարտադրված 
Լինես քոնը
և իսկապես
Դու լինես դու
Ու չլինես դու պարփակված 
Գերի դարձած 
Օտարների լինելության սկզբունքներին,
Խոնարհության կեղծ ձևերին,
Լուսապսակ գլխին առած
Սատանային չխոնարհվես, 
Սուտ սրբերին դու չպաշտես՝Սրբանալու ու սիրվելու ցանկությունից...
Եվ իսկապես
Մի՞թե հենց մենք չենք որոշում
Ինչպես լինել, 
Մի՞թե հոգու և մեր ներսում ձևավորված
Ես-ի ձայնից չենք մենք լինում,
Եվ մի՞թե այդ մարդիկ են խորթ,
Որ մեր կամոք կամ էլ առանց
Որոշում են մեր փոխարեն
Լինե՞նք արդյոք
Թե՞ չլինենք` գոյությունը պահպանելով
Որոշու՞մ են նրանք, միթե
Թե մենք այսօր
Լինենք ինչու՞ և ինչպիսին,
Կամ էլ գուցե պետք չէ՞ այսօր
Որ մենք լինենք,
Գուցե վաղն ենք մենք նրանց պետք,
Կամ էլ միայն երեկ էինք պետք,
Եվ այսուհետ մեր լինելու
Պետքը չկա,
Ու կարող ենք խելոքանալ 
և սուս ու փուս
Նստել մի տեղ
Ու լուռ սպասենք 
Թե այդտեղից 
Երբ են գալու
Ու վռնդեն, 
Քանզի այդօր 
և այդուհետ
Ավելորդ ենք մենք լինելու 
Լինելության այդ սահմանում, 
Որ գծել էին նրանք այնժամ...
Ու գնալով իջնելու ենք
Մինչև հասնենք գոյատևման վերջին փուլին
Եվ դադարենք մենք լինելուց`
Ամբողջ կյանքում չլինելով...
Բայց այդ ինչու՞ այդպես եղավ
Ինչպե՞ս եղավ, որ այդպես էլ
Մենք չեղանք մեր ուզածը,
Եվ չեղանք այն` ինչ կայինք,
Եվ մեր ներսում ձևավորված 
ՄԵՆՔ այդ ինչպե՞ս հանգիստ կորանք
Կամ էլ որտե՞ղ
Ինչպե՞ս եղավ որ տեսակը`
ՄԵՐ ՏԵՍԱԿԸ
Այդպես էլ մեր ներսում մնաց․․․․
Գիտե՞ք, ինչու այսպես եղավ,
Որովհետև ժամանակի ինչ-որ պահի
Մենք վախեցանք տարբերվելուց,
Ու վախեցանք մենք խոսելուց,
Եվ քայլելուց էլ վախեցանք,
Որովհետև, հիմարաբար, վախենում էինք չընդունվելուց,Եվ թողեցինք, որ մեր տեղում,
Ճիշտ մեր դեմքով և մարմնով,
Լինեն նրանք,
Ու մենք երբեք չեղանք "ԵՍ", 
Այլ եղանք "ՆԱ" 
Եղանք` "ՆՐԱՆՔ"....
Եղավ, 
Այո'
Այդպես եղավ, 
Եղան նրանք 
Եվ չեղանք մենք,
Եվ ուզեցի միայն գոռալ
Եղե'ք մարդիկ
Եղե'ք...

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...

ամենօրյա լոքշ 2․ կայֆ

Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի ․ «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթ...