Skip to main content

արի քայլենք իմ էջերով


արի միասին քայլենք իմ էջերով ու լինենք բոլոր տողերում, անցնենք բոլոր բառերի կողքով, զգանք բոլոր բառերը։ արի ուղղակի լինենք բոլոր էջերում, որոնք քիչ են թերթված ու զգույշ թերթենք նախորդը՝ հաջորդին անցնելու համար։ արի գնանք ու ապրենք իմ պատմությունների մեջ, դու չես հոգնի, գիտեմ, այնտեղ քո կյանքն է, այն ինչ դու սիրում ես․․
արի ապրենք իմ տողերում ու շնչենք բոլոր պահերը՝ այնտեղ եղած, ու հավերժ դրանք պահենք մեր հոգում ու միայն մեզ հասու դարձնենք․․․

արի լինենք իմ էջերում ու հերթով բարձրանանք բոլոր տողերով, ինչպես կբարձրանայինք կասկադի աստիճանները։ բարձրանանք մինչև վերջ ու հենց հասնենք վերջին էջի վերջին տողին, միասին կանգնենք ու վերևից նայենք բոլոր էջերին՝ իբրև քաղաքի․․․

արի շրջենք իմ էջերով ու հետո նստենք մի տողի վրա ու լուռ հետևենք գիշերվա գալուն, նստենք ու զգանք պահը, երբ լույսը կամաց-կամաց քչանում է, երբ ցերեկը հեռանում ու ժամանում է երեկոն․․․ արի երկար նստենք ու սպասենք գիշերվա գալուն, խոսենք գիշերից ու զգանք ինչպես ենք մենք էլ գիշեր դառնում ու գրենք էջեր այդ էջի մասին․․․ շրջենք գիշերով գրված բոլոր էջերում ու թող քամին մեղմ շրջի ամեն էջը ինչպես հիմա է շրջում՝ կարծես զգալով, որ այն արդեն լիքն է ․․․․

արի քայլենք նոթատետրումս, ու թող քեզ ցույց տամ, բառերով արված, նկարները քո․․․ ես քեզ ցույց կտամ բառերը, որոնք ժպիտդ են նկարել, հետո նրանք՝ որոնք միայն աչքերդ են ֆիկսել։ շրջենք էջերովս ու ցույց կտամ նկարները, որտեղ քայլում ես, դրանք շատ են և կրում են ամեն մի քայլդ։ կտեսնես նկարները, որոնք արել եմ քեզ թաքուն հետևելով, երբ դու քայլում էիր հոգուդ փողոցներով ու գիշերվա պատմություն էիր ստեղծում․․․ թե կուզես ցույց կտամ մատներիդ նկարները՝ մեղմ շարժման մեջ․․․ կանցնես այն նկարներիդ կողքով, որտեղ դու ուղղակի անցնում ես, և նրանց կողքով, որտեղ դու կանգնել ու մնացել ես էջումս՝ իբրև հոգուդ մի կտոր… 
արի շրջենք, ու թող նկար դառնա պտույտը այս․․․

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...

ամենօրյա լոքշ 2․ կայֆ

Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի ․ «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթ...