Skip to main content

իմ կյանքի պահերը․ ծովը, կրակը, օդը

ցուրտ, լուսավոր, մարդաշատ փողոցներից այն կողմ կան կիսամութ, տաք ու քչամարդ փողոցներ և լուսավոր փողոցների, քաղաքում տիրող պաթոսի և, ընդհանրապես, ժամանակաշրջանի հետ կապ չունեցող, առաջին հայացքից անշուք ու ոչ մի յուրահատկություն չթաքցնող տներ ու դրանց դռներից այն կողմ 20-րդ դարի 90ականները հիշեցնող սենյակներ․․․սենյակը՝ որ էքզիստենցիալ, կիսասարկաստիկ, մի քանի էմոցիաներ միաժամանակ շնչող պահի կրողը դարձավ, կիսալուսնի նմանվեց հանկարծ։ վառվող մի լամպը լուսավորում էր սենյակի մի կողմը, իսկ մյուս կողմը լույսից մի փոքր ստվեր ուներ միայն, որն իր հերթին գեղեցկացնում էր պահն ու դրանում եղած պատկերները։ ամեն ինչ ճիշտ կիսալուսնի պես էր կես լույս, կես մութ․․․ լուսավորված հատվածն աննկարագրելի գեղեցկություն ուներ, ստվերները տարածություն ու ձև չճանաչող պատկերներ էին դարձել, որ վերերկրայնորեն լողում էին պատերի վրայով ու իրենց մոգական մերկությամբ ազատություն էին շնորհում կիսամութում շնչող հոգիներին․․․ լուսնի մյուս կողմն անշուշտ շատ ավելի խորն ու գեղեցիկ էր և դրա համար էլ թաքնվել էր լույսի ետևում։ լույսից և աշխարհից թաքուն այնտեղ թևածում ու իրենց շունչն էին տարածում աշխարհի երեք տարերքների մարդացած հոգիները ծովի հոգին, կրակի հոգին և օդի հոգին` որ տարածվում էր ամենուր ու հետևում այս երկու հոգիների խաղին․․․․ ծովը, կրակը, օդը՝ մի վայրում, միաժամանակ, միասին․․․ 
ծովը հանդարտ,  տարածում էր իր ողջ մակերեսը կիսամութում և տիրապետում դրա յուրաքանչյուր անկյանը, նա հստակ գիտեր, թե որ կողմում ինչքան ալիք կարող էր տարածել, չէ՞ որ նա միշտ նույն տեղում էր և ամեն օր հետևում էր լուսնի փոփոխություններին ու, երբեմն, ակամա դառնում փոփոխության պատճառ և կրող․․․ծովը տարածում էր իր բաց կապույտն ու ներդաշնակություն ստեղծում կիսամութում, իր անսահմանության ու թվացյալ բացության մեջ ծովը միաժամանակ այնքա՜ն փակ էր, ու տարածվող մակերեսից՝ մի քանի անգամ ավելի խորը․․․ նա տարածվում ու մտածում էր իր գոյության իմաստի մասին։ գերմարդկային ուժով ծովի մարդացած հոգին սիրում էր աննկատ ալեկոծվել ու փակ պահել իր ընդհատակյա աշխարհը կրակի և անգամ օդի առջև, ով ի զորու էր տարածվել ամենուր։ ծովը լցնում էր կիսամութն իր մակերեսի անսահմանությամբ և անհայտ կերպով չէր հանգցնում կրակը, պտտվում էր նրա շուրջ, հմայվում կրակի ազատ տարածումներով և լուսաստվերային այն գեղեցիկ խաղով, որ ստեղծվել էր, կրակի վրա ընկած, լուսնի շողքի արդյունքում։ կրակը հանդարտ չէր ծովի պես և իր հոգու բոցավառ արտահայտության մեջ շատ բան էր թաքցնում, ու եթե ծովը թաքցնում էր իր ալեկոծումները՝ հանդարտության դիմակի տակ, ապա կրակը հանդարտությունն էր պահում՝ ամենուր տարածվող իր էության մեջ։ նա վառվում էր ուժեղ բոցով և ազատ տարածվում կիսամութում, չխաղտելով, պահն ավելի վերերկրային դարձնող, մոգական լուսավորությունը։ նրա կարմիրը լողում էր պահի մեջ ու երբեմն ձուլվում ծովի կապույտին։ նրանք մերթ նույն ուղղությամբ էին հոսում, մերթ՝ հակառակ, բայց տարօրինակ կերպով չէին հակասում միմյանց՝ խաղտելով բնության բոլոր օրինաչափությունները։  
օդը, լուռ տարածվելով, հետևում էր ամբողջ ընթացքին։ նա, իրեն հատուկ թեթևությամբ, աննկատ էր մնում, բայց միևնույն ժամանակ հասցնում էր լինել ամենուր և նկատել ամեն ինչ՝ երբեմն միջամտելով ծովե և կրակե հոգիների տարածումներին ու դրանց նոր ընթացք տալով, կրկին լռում և հետևում էր ընթացքին։ օդը՝ պարուրվելով այս երկու էություններին, ամբողջացնում էր պահը ու կատարյալ դարձնում կիսամութը․․․․ ծովը, կրակը և օդը շարունակ տարածում էին իրենց անկատար կատարելությունը կիսամութում և երկրի վրա վերերկրային պահ ստեղծում․․․․ 

պահն ավարտվում է մարդկային արհեստական լուսավորության միջամտությամբ․․․․

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...

ամենօրյա լոքշ 2․ կայֆ

Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի ․ «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթ...