Skip to main content

եթե խառնենք սևն ու կապույտը ․․․

-արի, միասին խառնենք սևն ու կապույտը։ ի՞նչ կստացվի, մտածե՞նք․․․
-ծովը գիշերում ․․․
-իսկ ի՞նչ եթե նրանք մարդանան
-պե՞տք է քեզ
-ո՞չ
-գուցե ծովը շատ խորը լինի քեզ համար
-չե՞մ կարող լողալ
-կարող ես, բայց միայն ափին
-եթե հեռու գնա՞մ
-կարող ես, բայց լավ միտք չէ, վտանգավոր է
-լողալ գիտեմ, կկարողանամ հետ գալ
-լողալ գիտես, կկարողանաս հետ գալ, ճիշտ ես․․․ բայց ե՞րբ հետ կգաս, կամ ինչպիսի՞ն հետ կգաս և ինչպիսի՞ն կլինի ճանապարհը, գուցե «դու» հետ չգաս, գուցե ծովով լցվի հոգիդ ու ծովից դուրս գալուց հետո էլ հոգումդ երկար ծովի ու գիշերվա պահն ունենաս․․․
-եթե անգամ էդպես, ի՞նչն այն չէ․․․ սիրուն է
-բաց ծով դուրս գալը միշտ էլ հաճելի է, ազատության յուրահատուկ շունչ է տալիս, պահի աննկարագրելի էմոցիա, դու չես զգում մարմինդ և հաճախ չես կառավարում քեզ և ոտքերդ ու ձեռքերդ բնազդաբար են շարժվում, միայն հոգիդ ես զգում և խառն էմոցիաներ, որոնք ևս չես կառավարում, բայց ծովն ամեն պահի կարող է փոթորկվել և դու լայն ժպիտով կարող ես ալիքների տակն անցնել։ վախճանդ, իհարկե, երջանիկ կլինի, բայց, մի վատ լուր, կմեռնես․․․
-բայց ծովը կարող է նաև չփոթորկվել այն ժամանակ, երբ ես լողում եմ ու ես երկար կարող եմ լողալ, չէ՞
-այո, բայց այդ ժամանակ էլ կլուսանա և խառնուրդդ սևի ու կապույտի չի լինի, և պատկերդ էլ ամեն դեպքում կփոխվի․․․
-փաստորե՞ն․․․
-փաստորեն, ծովը գեղեցիկ է հանդարտ ժամանակ, երբ դու ափին ես՝ մեղմ ժպիտով, երջանիկ, երբ այն փոթորկվում է, գեղեցիկ է կրկնակի, բայց դու էլ ափին չես, լայն ժպտում ես, երջանիկ ես, բայց կարող ես խեղդվել․․․․․ 

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...

ամենօրյա լոքշ 2․ կայֆ

Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի ․ «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթ...