վերջին անգամ չեմ հիշում երբ էի թուղթը բացել հենց բլոգ գրելու համար, մանավանդ որ էմոցիաներիցս պիտի խոսեմ։ էս երևի բաց լինելու ու էմոցիաներիցս հատուկ խոսելու որոշմանս պրակտիկ արտահայտումներիցս մեկն ա, չգիտեմ․․․ կյանքիս էս փուլում սպառվածը լավագույն բառն ա, որ նկարագրում ա ինձ․ էմոցիոնալ, ֆիզիկական, աշխատանքային ու միջանձնային հարաբերությունների մակարդակներում ես սպառված եմ։ ներսումս բառեր չկան, որ ուզում եմ ասել․ էս միտքը/զգացողությունը ամենաշատն եմ ունենում վերջերս։ մտածում էի երևի դատարկված եմ, ինչ-որ դատարկ շրջան ա մոտս, բայց չէ դատարկ լինելը ավելի կարիքս ա էս պահին, քան էն ինչ ունեմ։ ես անընդհատ ինչ-որ շփումների մեջ եմ, օրվա ու շաբաթվա մեծ մասը ես մարդկանց հետ եմ շփվում, շատ մարդկանց, անընդհատ խոսում եմ, լսում եմ, ասում եմ, օրվա վերջում էլ մեսինջերս եմ ստիպված բացում, որովհետև անընդհատ եկող ծնգոցը, մարդկանց նեղացած նամակները ավելի տհաճ են, քան շատ նամակներին պատասխանելը։ տպավորություն ունեմ, որ մարդիկ անընդհատ շփվելու ակնկալիք ունեն ինձնից․ ընտանիք, ընկերներ, ծանոթնե...
Երեկ իջել էի կենտրոն, մոտ 1.5-2 ամիս կենտրոնով չքայլելուց հետո վերջապես տաք ասֆալտն ու փոշոտ փողոցները տեսնելու պահն էր եկել: Հնարավոր բոլոր ձևերով ճանապարհս երկարացրի որ շատ լինելում փողոցներում: Ամբողջ մարմնով հասկացա, որ կարոտել եմ շոգ օդում շնչելուն ու ծառերի ստվերի հետևից գնալով քայլելուն, ֆիքսեցի որ ինձ ու ընկերենրիս եմ կարոտել դրսում: Հասկացա, որ ես սիրում եմ նեղ մայթերով քայլել, որտեղ շենքերը մեծ տարածք են զբաղեցնում, որ քայլում եմ հիմնականում մայթերի աջ կողմերով, մեկ-մեկ ձախով էլ եմ քայլում, բայց կենտրոնով քայլելուց անհարմարության զգացողություն եմ ունենում: Հիշեցի, որ կանգառները չեմ սիրում ու ֆիքսեցի որ կանգառների կողքով անցնելուց քայլերս արագանում են, իսկ սիրուն սրճարաններն անցնելուց մտքումս ասում եմ․ «հիշեմ մի օր գամ» ու հիմնականում չեմ էլ գալիս: Հասկացա, որ քաղաքն իմ ուզած տրամադրությունն ա ունենում ու որ ես եմ որոշում ինչ երաժշտության տակ պիտի էսօր շնչի քաղաքը․ դնում եմ ականջակալներս, որտեղ գանգուր մազերով տղան ռուսերենով երգում ա սպասող փողոցների մասին: Հրապարակ հասնո...