Skip to main content

սպառված լինելու, թուլության ու դատարկության մասին

վերջին անգամ չեմ հիշում երբ էի թուղթը բացել հենց բլոգ գրելու համար, մանավանդ որ էմոցիաներիցս պիտի խոսեմ։ էս երևի բաց լինելու ու էմոցիաներիցս հատուկ խոսելու որոշմանս պրակտիկ արտահայտումներիցս մեկն ա, չգիտեմ․․․ 

կյանքիս էս փուլում սպառվածը լավագույն բառն ա, որ նկարագրում ա ինձ․ էմոցիոնալ, ֆիզիկական, աշխատանքային ու միջանձնային հարաբերությունների մակարդակներում ես սպառված եմ։  

ներսումս բառեր չկան, որ ուզում եմ ասել․ էս միտքը/զգացողությունը ամենաշատն եմ ունենում վերջերս։ մտածում էի երևի դատարկված եմ, ինչ-որ դատարկ շրջան ա մոտս, բայց չէ դատարկ լինելը ավելի կարիքս ա էս պահին, քան էն ինչ ունեմ։ ես անընդհատ ինչ-որ շփումների մեջ եմ, օրվա ու շաբաթվա մեծ մասը ես մարդկանց հետ եմ շփվում, շատ մարդկանց, անընդհատ խոսում եմ, լսում եմ, ասում եմ, օրվա վերջում էլ մեսինջերս եմ ստիպված բացում, որովհետև անընդհատ եկող ծնգոցը, մարդկանց նեղացած նամակները ավելի տհաճ են, քան շատ նամակներին պատասխանելը։ տպավորություն ունեմ, որ մարդիկ անընդհատ շփվելու ակնկալիք ունեն ինձնից․ ընտանիք, ընկերներ, ծանոթներ, գործընկերներ, մարդիկ, որ հազիվ մի երկու օր գիտեմ․․․ չգիտեմ երևի էս ուղղակի իմ ընկալումն ա ու ամեն ինչ սովորականի պես ա

ես լռություն եմ ուզում 

անձայն շփումը ամենանախընտրելին ա հիմա։ «լավ լսող/good listener»-ի բնութագրումը չեմ ուզում ունենալ հիմա։ միշտ շատ կարևորել եմ մարդկանց հետ հարաբերություններում իմ էս դերն ու կարողությունը, հիմա էլ եմ կարևորում, բայց ուզում եմ արձակուրդ վերցնել լսողի դերից, լսվողն էլ չեմ ուզում լինել, ինձ ուղղակի «ոչ մի բան անող»-ի կամ «միշտ լուռ»-ի դերն ա պետք 

չգիտեմ երբ ու ոնց ա սկսվում էս շրջանը, աշխատանքային հոգնածություն ա, թե՝ ներանձնային, մարդկանցից հոգնածություն ա, թե՝ ամեն ինչից․․․ էն օրը ընկերներիցս մեկի հետ ահագին երկար խոսում էինք սրանից, եկանք, կանգնեցինք արձակուրդ վերցնելու, ոչ մի բան չանելու վրա։ չգիտեմ, երևի էս լուծում ա, բայց մենակ աշխատանքային մակարդակում ․․․ 

ինձ ամենաշատը խանգարում ա էն, որ ես շատ կարևոր բաների մասին խոսելուց, կարևոր անելիքներ պլանավորելուց ուղղակի բառեր եմ ասում, որոնք ճիշտ են, աշխատող են էդ պահին ու ինձ մեծ հաշվով մեկ ա դրանք ոնց կգնան, ինչ արդյունք կունենան, ով կշահի, ով կտուժի։ թքած ունենալը, պոֆիգիստ լինելը երկար ժամանակ իմ լավագույն կողմերից էի համարում, հիմա սկսել ա հիասթափացնել էս զգացողությունը։ 

երևի ժամանակն ա վերբալացնելու էն, որ ես թուլացած եմ, որ էս իմ թույլ լինելու շրջանն ա, որ ես նույնիսկ փոքր պայքարների ու բարդությունների մեջ մտնելու ռեսուրս ու էներգիա չունեմ։ 

հա, աիդ ջան, էս էն շրջանն ա, երբ դու թույլ ես

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...

ամենօրյա լոքշ 2․ կայֆ

Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի ․ «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթ...