Skip to main content

փողոցային


Երեկ իջել էի կենտրոն, մոտ 1.5-2 ամիս կենտրոնով չքայլելուց հետո վերջապես տաք ասֆալտն ու փոշոտ փողոցները տեսնելու պահն էր եկել: Հնարավոր բոլոր ձևերով ճանապարհս երկարացրի որ շատ լինելում փողոցներում: Ամբողջ մարմնով հասկացա, որ կարոտել եմ շոգ օդում շնչելուն ու ծառերի ստվերի հետևից գնալով քայլելուն, ֆիքսեցի որ ինձ ու ընկերենրիս եմ կարոտել դրսում: Հասկացա, որ ես սիրում եմ նեղ մայթերով քայլել, որտեղ շենքերը մեծ տարածք են զբաղեցնում, որ քայլում եմ հիմնականում մայթերի աջ կողմերով, մեկ-մեկ ձախով էլ եմ քայլում, բայց կենտրոնով քայլելուց անհարմարության զգացողություն եմ ունենում: Հիշեցի, որ կանգառները չեմ սիրում ու ֆիքսեցի որ կանգառների կողքով անցնելուց քայլերս արագանում են, իսկ սիրուն սրճարաններն անցնելուց մտքումս ասում եմ․ «հիշեմ մի օր գամ» ու հիմնականում չեմ էլ գալիս: Հասկացա, որ քաղաքն իմ ուզած տրամադրությունն ա ունենում ու որ ես եմ որոշում ինչ երաժշտության տակ պիտի էսօր շնչի քաղաքը․ դնում եմ ականջակալներս, որտեղ գանգուր մազերով տղան ռուսերենով երգում ա սպասող փողոցների մասին: Հրապարակ հասնող Ամիրյան փողոցում էի, որ հասկացա, որ դեմքդ կարող ա հալել նույնիսկ եթե ոչ մի բան չես քսել երեսիդ ու, որ նույն Ամիրյան խաչմերուկի լուսացույցն էլի վայրկյաններով են սարքել, երթևեկությունն էլ հիմնված չի վարորդի ու հետիոտնի փոխզիջման վրա․ էլ չեն զիջում իրար: Քամին հանկարծ հպվեց հալվող դեմքիս ու հիշացրեց, որ համբույրից կարող ես վերակենդանանալ, նույնիսկ եթե ներսով ես մեռած: Հրապարակից Աբովյան բարձրացող մայթի նստարանին նստեցի ու մինչ փորձում էի հասկանալ ինձ, ֆիքսեցի որ դիմացի՝ ժամացույցի շենքի տանիքին մի մարդ կա ոտքերը գրկած նստած՝ կարմիր վերնաշապիկով ու կապույտ շալվարով, գլխին էլ՝ ցիլո: Շատ սիրուն կադր էր, ափսոս հեռու էր ու հեռախոսով չէր երևա, եթե նկարեի․․․ Հյուսիսայինով բարձրանալուց ֆիքսեցի, որ նոր նոթատետրը միշտ բարձրացնում ա տրամադրությունս ու արդեն հյուսիսայինի վերջում նոր նոթատետրս լցրել էր հոգիս:
Ջուրն ինձ ներդաշնակություն ու հանգստություն ա տալիս նույնիսկ եթե բաժակով ա, իսկ կարապի լիճը քաղաքի ամենաջրոտ հատվածն ա, որը հնարավորինս ցամաքած էր երեկ, ես մի քիչ նստեցի դատարկ լճի կողքին ու հասկացա, որ փողոցներում մենակ քայլելու էսօրվա պահը պիտի ավարտել, որ հետո տխրությունը հաղթահարելի լինի, իսկ Լիաննան ամենապետք պահերին միշտ դրսում ա կամ դուրս գալու ցանկություն ունի ․․․ Սարյանի այգին Լիաննայի ու Արփիի հետ սովորականից քիչ էր բացասական թվում, իսկ Սարյանի մայթերից մեկի սրճարանում Լիաննայի հետ խմելը արդեն երկրորդ անգամ հրաշալի ա դարձնում օրս ․․․ սրճարանին ճանապարհին ֆիքսեցինք, որ քանդված մայթերն էնքան էլ մեր սրտով չեն, իսկ տաքսին պետք ա օպերայի մոտից կանչել ․․․
-         - Ես հասա տուն, դու արդեն նստե՞լ ես տաքսի
-        -  Ես էլ արդեն հասա
-         - Դէ բարի գիշեր, մինչ հաջորդ անգամ


կետադրությունն ու տառասխալները ստուգված չեն *

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Ինչու՞ ենք մենք վախենում դաշտանից

Դաշտան․․․ երբևէ լսե՞լ եք էս բառը՝ դասընթացներից, բժշկական հաղորդումներից դուրս՝ առօրյայում, կամ ինչքա՞ն հաճախ եք ինքներդ օգտագործել դաշտան բառը, իսկ, «հիվանդացել եմ», «մեջքս բացվել ա», «մորքուրս ա էկել/զանգել», «գործերս սկսել են», սրա՞նք:  Կանանց մեծամասնությունը դաշտան տեսնում ու դրա հետ առնչվում ա գրեթե ամեն ամիս, և, ընդհանրապես, դաշտանային ցիկլը կնոջ վերարտադրողականության կարևորագույն մասն ա, ինչի մասին մենք պիտի հնարավորինս շատ տեղեկություն ունենանք ու դեռ դպրոցական տարիքից, երբ հասունացման շրջանը նոր պիտի սկսվի: Չնայած սրա այսչափ կարևոր լինելուն, մեզ հետ գրեթե երբեք չեն խոսում դաշտանի ու սեռահասունացման մասին: Օրինակ դպրոցում, հիշու՞մ եք ձեր կենսաբանության դասագրքերի այն էջերը, որտեղ մարդու սեռահասունացման մասին մի քանի բան կար գրված: Շատերիդ գրքերում էջերը երևի պատռված են եղել, կամ ինչ-որ խզբզանքներով փակված են եղել սեռական օրգանների նկարները, ու գուցե շատերդ ամոթից չեք էլ կարդացել գրվածը, թերթել, անցել եք առաջ: Իսկ ձեր ուսուցիչներին այդ դասերի օրերին հիշու՞մ եք: Էնպես ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...