Skip to main content

թո՜ղ

մի՛ ձևավորիր ինձ,
մի՛ ձևափոխիր
թո՛ղ լինեմ,
թույլ տուր քայլեմ,
թո՛ղ շնչեմ
թո՛ղ տարածվեմ
ծխախոտի ծխի պես։
մի՛ ձևավորիր,
մի՛ ձևափոխիր տեսակս,
թո՛ղ անտեսակ մնամ,
թույլ տուր տարբեր լինեմ,
թո՛ղ չպատկանեմ։
մի՛ տեղավորիր քո երազներում,
մի՛ սահմանիր ինձ,
թո՛ղ անսահման մնամ,
թո՛ղ ապրեմ։
մի՛ կերտիր ճամփաս,
գծեր մի քաշիր,
թո՛ղ ազատ մնամ,
անկերտ թող ճամփաս։
մի՛ բեր ինձ արև,
մի՛ ստիպիր շողալ,
թո՛ղ լուսնին մնամ,
թո՛ղ գիշերանամ։
մի՛ ստեղծիր կերպար
մարմնիս համար,
մի՛ ձևափոխիր կերպար հոգուս մեջ,
մի՛ լուսավորիր,
թույլ տուր մութ լինել,
մի՛ շքեղացրու,
թույլ տուր պարզ լինել։
մի՛ արժեզրկիր ...
մի՛ արժեզրկիր կարիքները իմ,
հեգնանք մի՛ նետիր արժեքներիս մեջ,
մի՛ խառնիր միտքս քո սուտ նորմերով,
մի՛ դասակարգիր,
թո՛ղ անկարգ մնամ։
մի՛ արա, հեռու՛,
մի՛ դիպչիր կյանքիս,
մի՛ ուղևորիր անիվները իմ,
թո՛ղ քայլեմ, կանգնեմ,
հակառակ գնամ,
մի՛ ձևավորիր ընթացքը կյանիքս։
մի՛ տեղավորիր քիթդ կյանքիս մեջ,
մի՛ դասավորիր քայլերս հերթով,
թույլ տուր ձախողեմ,
թո՛ղ սխալ լինեմ։
մի՛ ամաչեցրու,
մի՛ փչարցու պահս,
թո՛ղ գոռա՜մ, պոռթկա՜մ,
թո՛ղ ազատ լինեմ։
հեզ ու հլուի պիտակ մի՛ կպցրու,
մի՛ ասա.
֊աղջի՛կ, պիտի լուռ լինես,
պիտիներ մի դիր սեռիս արանքում,
թո՛ղ ինձ մարդ լինել,
մարդ, ոչ թե՝ տիկնիկ,
մի՛ ասա.
֊աղջի՛կ, դու պիտի՛, պիտի՛,
պիտի՛ չգնաս դու այդքան հեռու,
պիտի՛ չխոսես, չքննադատես,
պիտի՛ ընդունես, չհակաճառես,
պիտի՛ խոնարհվես ու չառճակատես,
պիտի՛ սոսկ լսես ու լուռ կատարես ...
մի՛ արա,
թո՛ղ ինձ,
թույլ տուր տապալվեմ,
թող ինձ կործանվեմ քո պատկերներում,
թող իմը լինեմ,
թող ձևավորվեմ,
թող ձևափոխեմ ընթացքս ազատ,
թող ազա՛տ, ազա՛տ, ազա՜տ ես լինեմ,
թող ապրեմ, մեռնեմ,
թող ինձ՝ ես լինեմ։

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...

ամենօրյա լոքշ 2․ կայֆ

Չգիտեմ, սրա անունը լոքշ կարելի ա դնել, թե չէ, բայց էս մի բան ա ինչից ես հաճույք եմ ստանում, հաճույքը որն ա՝ կայֆ: Կայֆ բառն, իրականում, հաճախ եմ օգտագործում դեռ անհիշելի ժամանակներից: Ի՜նչ կայֆ ա, դրա կայֆը ո՞րն ա, շատ կայֆն ա, կյաֆ ա, չէ՞ ․․․ ու սենց լիքը արտահայտություններ, որ դէ դուք էլ գիտեք ինչ շատ իրավիճակներում են կիրառելի: «Կայֆ»-ն ինձ շատ երկար ա ուղեկցել, ու լիքը պատմություններ կան դրա հետ կապված (ուրիշ բան չմտածեք, բառը նկատի ունեմ․․․): Ջահել ժամանակ մի տղայի հետ էի հանդիպում, սովորական, ավանդական, միջի վիճակագրական հայ, 20ամյա երիտասարդ էր (որ բնակության վայրն էլ ասեմ, ամեն ինչ տեղը կընկնի իր կերպարի հետ կապված (կարծրատիպեր-կարծրատիպեր), բայց դէ, ձեր ի՞նչ գործ իմ անձնական կյանքի մանրամասները): Մի խոսքով, մի անգամ չեմ հիշում ինչից էինք խոսում ասեցի ․ «հա, շատ կայֆն ա», տենց մի տեսակ էղավ, բայց անցանք: Հետո, 2-րդ անգամ էլ «կայֆ»-ին հիշեցի՝ էլի անցանք, 3-րդ անգամ արդեն չդիմացավ ու ասեց, որ լավ չի, որ աղջիկը կայֆ բառն ա օգտագործում (ստեղից, ըստ ձեր ֆանտազիայի, կարող եք ենթ...