Skip to main content

Ալիս Ուոքեր/ Alice Walker


***

արդարացում
այս գիշերը գինին է (կամ գինին չէ)
կամ նամակ քեզնից (կամ էլ նամակ չէ քեզնից)
ես նստած
լսում եմ անձրևի ինքնագոհությունը 
գրում եմ պոեմ, սպանում ինձ այնտեղ 

այդպես ցավն ավելի քիչ է․․․

այս գիշեր անձրևում է, վաղը լուսավոր կլինի 
վաղը ես կասեմ «երեկ միայն անձրևն էր նույնը ...

և կոշիկներս սեղմված»:


***
նուրբ
մոգական Պրահայում
ես ծոցս առաջարկեցի
մի թափառական
արաբ ուսանողի
ով անվերջ խոսում էր
Լիբանանի
և իր հոր այգիների մասին:
դա մոտ էր
ամրոցին
մոտ՝ գետին
արևին, տաք ․․․․
և այնտեղ,
ուր նա սահեցրեց
և համբուրեց ինձ
շագանակագույն
այտուցի վրա
կարճատև այդ պահը
խնձորի պես էր բուրում ․․․․


***
ես տրամադրության կին եմ
իմ բնավորություն այնքան սև է, որքան հոնքերս
այնքան սուր, որքան եղունգներս
անաչառ ջրհեղեղի պես
որ տարածվում է, տարածվում, տարածվում
ընդմիշտ
ինչ֊որ տեղում կանգնելու
համար:

հեղ․՝ Ալիս Ուոքեր
թարգմ․՝ Աիդա Մարուքյան


Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Վախենո՞ւմ ենք չսափրած մազերից

Կարանտինի սկսելուց հետո, ոնց էլ չլինի տեսած կամ լսած կլինեք էսպիսի փոստեր սոց․ ցանցերում․ «ունքերս նորից միավորվել են», «ոտքերիս մազերը լա՜վ աճել են», «ինչքան հնարավոր մազեր կան, էս ընթացքում էկել են»: Շատերդ, գուցե, գտնվում եք էս իրավիճակում: Վերջին 20 օրվա ընթացքում շատ եմ տեսնում ու լսում էսպիսի քննարկումներ: Ես էլ ընկերներիս հետ պարբերաբար խոսում եմ էն մասին, որ ունքերս արդեն հանելու են, բեղիկների գոյության մասին էլ վաղուց մոռացել էի: Մազերի մասին քննարկումներին հետևելով ու ինքս էլ հաճախ դրանց մաս կազմելով, մեկ անգամ ևս ֆիքսեցի, որ մազերի գոյությունը մեզ՝ անհատական մակարդակում մեծ հաշվով չի խանգարում: Առանձնապես սթրեսային չեն ունքերի միջնամասում եղած կամ ասենք ոտքերի մազերը: Քանի տանն ենք ու մարդիկ մեր մազերը չեն տեսնում, մենք երբեմն ֆիքսում ենք դրանց առկայությունն ու անցնում առաջ: Իմ կարծիքով, մազերը սափրելու անհրաժեշտությունը ստեղծված գեղեցկության ստանդարտների արդյունք է: Արհեստականորեն ստեղծված այս ստանդարտներն անընդհատ լսելով ու տեսնելով մենք էլ սկսել ենք իսկապես կարևորե...

Ինչու՞ ենք մենք վախենում դաշտանից

Դաշտան․․․ երբևէ լսե՞լ եք էս բառը՝ դասընթացներից, բժշկական հաղորդումներից դուրս՝ առօրյայում, կամ ինչքա՞ն հաճախ եք ինքներդ օգտագործել դաշտան բառը, իսկ, «հիվանդացել եմ», «մեջքս բացվել ա», «մորքուրս ա էկել/զանգել», «գործերս սկսել են», սրա՞նք:  Կանանց մեծամասնությունը դաշտան տեսնում ու դրա հետ առնչվում ա գրեթե ամեն ամիս, և, ընդհանրապես, դաշտանային ցիկլը կնոջ վերարտադրողականության կարևորագույն մասն ա, ինչի մասին մենք պիտի հնարավորինս շատ տեղեկություն ունենանք ու դեռ դպրոցական տարիքից, երբ հասունացման շրջանը նոր պիտի սկսվի: Չնայած սրա այսչափ կարևոր լինելուն, մեզ հետ գրեթե երբեք չեն խոսում դաշտանի ու սեռահասունացման մասին: Օրինակ դպրոցում, հիշու՞մ եք ձեր կենսաբանության դասագրքերի այն էջերը, որտեղ մարդու սեռահասունացման մասին մի քանի բան կար գրված: Շատերիդ գրքերում էջերը երևի պատռված են եղել, կամ ինչ-որ խզբզանքներով փակված են եղել սեռական օրգանների նկարները, ու գուցե շատերդ ամոթից չեք էլ կարդացել գրվածը, թերթել, անցել եք առաջ: Իսկ ձեր ուսուցիչներին այդ դասերի օրերին հիշու՞մ եք: Էնպես ...