Արտակարգ դրության չգիտեմ որերորդ օրն է, բազկաթոռս իր մշտական տեղից եկավ պատուհանի դիմաց: Եռափեղկ պատուհանիցս երկնքի կապույտն իր երանգներով շոյում է աչքերս ու լցնում ներսս ․․․ թռչունները երամներով օդում պտույտ են գալիս, իրար հետևից, մի թռչնի պես ․․․ մի քանիսն անջատ են թռչում երամից՝ ազատ, բաց թևերով երկինքը կլանելով Ամպերը մգանում են: Աչքիս առաջի պատկերը կարծես հորիզոնական արված լուսանկար լինի՝ նուրբ ու պարզ աչքով լուսանկարչի կողմից ․․․ լուսանկարի ներքևի մասում՝ 1սմ-ի չափ, մի քիչ երևում են ծառերի ճյուղերը, ճյուղերի արանքից նկատելի է ամենաթանձր կապույտն այս երկնքի, ճյուղերի ծայրերից սկսած երկնքի գույնը սկսում է բացվել, լուսանկարի մեջտեղի մասում թանձր, մեղմ կապույտի երանգներն են խառնվում․՝ աջ կողմում մուգն է, ձախում՝ բացը: Լուսանկարի վերևի մասում բաց մոխրագույնի նմանվող կապույտն է, որ առանց մի ամպի կամ ամպագծի լցնում է լուսանկարը ծայրից ծայր ․․․ հա, մեջտեղից մի քիչ վերև, լուսանկարի ամբողջ երկայնքով ձգվում է հոսանքի երկու բարակ լար, որ ց...