Դաշտան․․․ երբևէ լսե՞լ եք էս բառը՝ դասընթացներից, բժշկական հաղորդումներից դուրս՝ առօրյայում, կամ ինչքա՞ն հաճախ եք ինքներդ օգտագործել դաշտան բառը, իսկ, «հիվանդացել եմ», «մեջքս բացվել ա», «մորքուրս ա էկել/զանգել», «գործերս սկսել են», սրա՞նք: Կանանց մեծամասնությունը դաշտան տեսնում ու դրա հետ առնչվում ա գրեթե ամեն ամիս, և, ընդհանրապես, դաշտանային ցիկլը կնոջ վերարտադրողականության կարևորագույն մասն ա, ինչի մասին մենք պիտի հնարավորինս շատ տեղեկություն ունենանք ու դեռ դպրոցական տարիքից, երբ հասունացման շրջանը նոր պիտի սկսվի: Չնայած սրա այսչափ կարևոր լինելուն, մեզ հետ գրեթե երբեք չեն խոսում դաշտանի ու սեռահասունացման մասին: Օրինակ դպրոցում, հիշու՞մ եք ձեր կենսաբանության դասագրքերի այն էջերը, որտեղ մարդու սեռահասունացման մասին մի քանի բան կար գրված: Շատերիդ գրքերում էջերը երևի պատռված են եղել, կամ ինչ-որ խզբզանքներով փակված են եղել սեռական օրգանների նկարները, ու գուցե շատերդ ամոթից չեք էլ կարդացել գրվածը, թերթել, անցել եք առաջ: Իսկ ձեր ուսուցիչներին այդ դասերի օրերին հիշու՞մ եք: Էնպես ...