Skip to main content

Posts

Showing posts from October, 2018

Ալիս Ուոքեր/ Alice Walker

*** արդարացում այս գիշերը գինին է (կամ գինին չէ) կամ նամակ քեզնից (կամ էլ նամակ չէ քեզնից) ես նստած լսում եմ անձրևի ինքնագոհությունը  գրում եմ պոեմ, սպանում ինձ այնտեղ  այդպես ցավն ավելի քիչ է․․․ այս գիշեր անձրևում է, վաղը լուսավոր կլինի  վաղը ես կասեմ «երեկ միայն անձրևն էր նույնը ... և կոշիկներս սեղմված»: *** նուրբ մոգական Պրահայում ես ծոցս առաջարկեցի մի թափառական արաբ ուսանողի ով անվերջ խոսում էր Լիբանանի և իր հոր այգիների մասին: դա մոտ էր ամրոցին մոտ՝ գետին արևին, տաք ․․․․ և այնտեղ, ուր նա սահեցրեց և համբուրեց ինձ շագանակագույն այտուցի վրա կարճատև այդ պահը խնձորի պես էր բուրում ․․․․ *** ես տրամադրության կին եմ իմ բնավորություն այնքան սև է, որքան հոնքերս այնքան սուր, որքան եղունգներս անաչառ ջրհեղեղի պես որ տարածվում է, տարածվում, տարածվում ընդմիշտ ինչ֊որ տեղում կանգնելու համար: հեղ․՝ Ալիս Ուոքեր թարգմ․՝ Աիդա Մարուքյան

թո՜ղ

մի՛ ձևավորիր ինձ, մի՛ ձևափոխիր թո՛ղ լինեմ, թույլ տուր քայլեմ, թո՛ղ շնչեմ թո՛ղ տարածվեմ ծխախոտի ծխի պես։ մի՛ ձևավորիր, մի՛ ձևափոխիր տեսակս, թո՛ղ անտեսակ մնամ, թույլ տուր տարբեր լինեմ, թո՛ղ չպատկանեմ։ մի՛ տեղավորիր քո երազներում, մի՛ սահմանիր ինձ, թո՛ղ անսահման մնամ, թո՛ղ ապրեմ։ մի՛ կերտիր ճամփաս, գծեր մի քաշիր, թո՛ղ ազատ մնամ, անկերտ թող ճամփաս։ մի՛ բեր ինձ արև, մի՛ ստիպիր շողալ, թո՛ղ լուսնին մնամ, թո՛ղ գիշերանամ։ մի՛ ստեղծիր կերպար մարմնիս համար, մի՛ ձևափոխիր կերպար հոգուս մեջ, մի՛ լուսավորիր, թույլ տուր մութ լինել, մի՛ շքեղացրու, թույլ տուր պարզ լինել։ մի՛ արժեզրկիր ... մի՛ արժեզրկիր կարիքները իմ, հեգնանք մի՛ նետիր արժեքներիս մեջ, մի՛ խառնիր միտքս քո սուտ նորմերով, մի՛ դասակարգիր, թո՛ղ անկարգ մնամ։ մի՛ արա, հեռու՛, մի՛ դիպչիր կյանքիս, մի՛ ուղևորիր անիվները իմ, թո՛ղ քայլեմ, կանգնեմ, հակառակ գնամ, մի՛ ձևավորիր ընթացքը կյանիքս։ մի՛ տեղավորիր քիթդ կյանքիս մեջ, մի՛ դասավորիր քայլերս հերթով, թույլ տուր ձախողեմ, թո՛ղ սխալ լինեմ։ մի՛ ամաչ...