....էլի աղջի՞կ ա.... « երբ դու երրորդն ես էնքան էլ հաճելի չի, երբ դու երրորդ աղջիկն ես էնքան էլ հեշտ չի․․․․ փոքր եմ, մատներս, մեջքս ցավում են, բնությունը սիրուն ա․․․ քույրերիս հետ եմ, շուտ զարթնել, էկել ենք դաշտ, որ մինչև արևի վառելը հասցնենք խոտը քաղենք, պամիդորները հավաքենք, տանենք տուն․․․ ծառի վրայի խեժը ծամոնի պես ա․․․ բանջարեղենով լցված պարկերը բարձր տեղ ենք դնում, որ հեշտ վերցնենք, դնենք մեջքներիս ու տուն տանենք․․․ ծիծաղում ենք․․․ մատներս սևացել ա, պոպոկը պետք էր մաքրել, մուրաբա սարքել ձմեռվա համար․․․ վաղը դասի եմ, մատներիս սևը քարով մաքրեմ հետո ժավելաջրով լվամ․․․ մեծ քրոջս շորերը պետք ա հագնեմ․․․․ դպրոցն ավարտում եմ, պետք ա քննություն հանձնել համալսարանի համար․․․ «դու մի սովորի, աղջիկ ես, ախպերդ մյուս տարի կընդունվի, դու մի՛ դիմի»․․․․ մենակ կանգնած եմ համալսարանի բակում, սպասում եմ քննությունների արդյունքներին․․․ ընդունվել եմ, ուրախ եմ, բայց մի րոպե․․․ տանն ի՞նչ եմ ասելու, ո՞նց․․․․ էլի տեղին չեմ․․․․ ուսանողական հանրակացարանում եմ ապրում․․․․ լավ...