Ես ապրում եմ Էջմիածնում ․․․ Էջմիածնի փակ փողոցների, փակ սրճարանների, փակված մարդկանց ու փակ օդերի մասին շատ լսած կլինեք, անշուշտ լսած կլինեք նաև քաղաքի տիրոջ մասին, ով իր գործողություններում բաց լինելով, բոլոր «փակերի» հեղինակն է ․․․ Իրականում Էջմիածինն ու էստեղ եղած իրավիճակը դեռ մանկուց են շատ հարցեր առաջացրել ինձ մոտ, ու շատ վաղ հասակից քաղաքի՝ մեկ հոգուն պատկանելը միշտ խնդիրներ է ստեղծել ինձ համար: Սկզբում՝ բակում, հետո՝ դպրոցում, հետո՝ երաժշտականում, շատ հաճախ՝ քաղաքում իրականացվող մրցույթների, օլիմպիադաների ու նման շատ այլ բաների ժամանակ, գիտակցական տարիքից սկսած՝ ընտանիքի անդամների, հարազատ-բարեկամների հետ հարաբերություններում և միշտ՝ ուղղակի փողոցում քայլելիս ․․․ Երբ փոքր էի հաճախ է նշմարում փողոցներ, որոնք ուղղակի փակ են և ոչ ինչ-որ վթարի, միջոցառման, կարևոր արարողության պատճառով, դրանք ուղղակի միշտ փակ էին: Հետո նկատեցի, որ որոշ փողոցներով միջին վիճակագրական քաղաքացիները ուղղակի չեն կարող քայլել, որ կան որոշ վայրեր, որտեղ, չնայած անօրինական չլինելուն, շատ մեքենաներ...