Մի օր գնացեք Կասկադ ու բարձրացեք մինչև վերջ, հասեք ամենավերջին աստիճանին, կանգնեք, շրջվեք դեմքով դեպի քաղաքը ու նայեք սկզբում աջ, հետո՝ ձախ։ Այն ինչ կտեսնեք՝ անհավասարությունն է։ Հիմա բացատրեմ ասածս։ Եթե եղել եք Կասկադում գուցե նկատած լինեք սա, իսկ եթե չեք եղել, ասեմ, թե ինչի կարող եք ականատես լինել։ Հենց որ նայեք աջ, իրար կողքի շատ նորակառույց, բարձրահարկ շենքեր կտեսնեք, հյուրանոցներ, սրճարաններ, բանկեր, համալիրը, ԱԺ-ի շենքն իր ողջ հմայքով, հետո նախագահականը, հետո դրանց դիմաց կանգնած շշմելու ավտոշարասյուն։ Կարող եք նկատել նաև, որ այդ կողմում շատ ակտիվ փողոցներ կան, անընդհատ մեքենաներ են գնում գալիս։ Հնարավոր է մի պահ նկատեք, որ ճանապարհային ոստիկաններն անսովոր շատ են, փողոցներն են փակում, մի խոսքով, ինչ-որ անհասկանալի աժիոտաժ է, չզարմանաք, ուղղակի էդ հրաշալի շենքերում աշխատողներից մեկն է տուն գնում, կամ՝ գալիս աշխատանքի։ Եթե երեկոյան գնաք շենքերի բոլոր լույսերը վառ կլինեն, մի խոսքով, կթվա, թե աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկին եք նայում։ Հետո միանգամից ձախ նայեք։ Աչքերիդ առաջ ա...