Skip to main content

Posts

Showing posts from February, 2018

արի քայլենք իմ էջերով

արի միասին քայլենք իմ էջերով ու լինենք բոլոր տողերում, անցնենք բոլոր բառերի կողքով, զգանք բոլոր բառերը։ արի ուղղակի լինենք բոլոր էջերում, որոնք քիչ են թերթված ու զգույշ թերթենք նախորդը՝ հաջորդին անցնելու համար։ արի գնանք ու ապրենք իմ պատմությունների մեջ, դու չես հոգնի, գիտեմ, այնտեղ քո կյանքն է, այն ինչ դու սիրում ես ․․ արի ապրենք իմ տողերում ու շնչենք բոլոր պահերը՝ այնտեղ եղած, ու հավերժ դրանք պահենք մեր հոգում ու միայն մեզ հասու դարձնենք ․․․ արի լինենք իմ էջերում ու հերթով բարձրանանք բոլոր տողերով, ինչպես կբարձրանայինք կասկադի աստիճանները։ բարձրանանք մինչև վերջ ու հենց հասնենք վերջին էջի վերջին տողին, միասին կանգնենք ու վերևից նայենք բոլոր էջերին՝ իբրև քաղաքի ․․․ արի շրջենք իմ էջերով ու հետո նստենք մի տողի վրա ու լուռ հետևենք գիշերվա գալուն, նստենք ու զգանք պահը, երբ լույսը կամաց-կամաց քչանում է, երբ ցերեկը հեռանում ու ժամանում է երեկոն ․․․ արի երկար նստենք ու սպասենք գիշերվա գալուն, խոսենք գիշերից ու զգանք ինչպես ենք մենք էլ գիշեր դառնում ու գրենք էջեր այդ էջի մասին...